«Չորրորդ ինքնիշխանություն» թերթը մտածում է օլիգարխ Միխայիլ Բաղդասարովի հայցին հակընդդեմ հայց ներկայացնել դատարան: Այս մասին «Առաջին լրատվականի» հետ զրույցում ասաց «ՉԻ»-ի գլխավոր խմբագիր Շողեր Մաթևոսյանը: Նա նշեց, որ ներկայումս իրենք պատրաստվում են հանդես գալ պարզաբանումներով, ինչից հետո կմտածեն նաև հակընդդեմ հայցի մասին:
Մաթևոսյանը նշեց, որ այս դատական հայցը քաղաքական պատվեր է, և պատվիրատուն էլ հենց Բաղդասարովն է. ««Զրպարտության և վիրավորանքի ապաքրեականացման մասին» օրենքն էլ հատուկ նրա համար է արված, որ նախընտրական շրջանում լրատվամիջոցները զբաղվեն իրենց խնդիրներով, ոչ թե քաղաքական հարցերով»:
Հիշեցնենք, որ Միխայիլ Բաղդասարովը դատական հայց է ներկայացրել «ՉԻ»-ի դեմ՝ պահանջելով թերթից հօգուտ «Արմավիա» ավիաընկերություն ՍՊԸ-ի բռնագանձել 2.000.000 ՀՀ դրամ: