Համացանցում հայտնվել է Նորմա Ջինի՝ ապագա դերասանուհի, երգչուհի և ամբողջ դարաշրջանի սեքս-խորհրդանիշ Մերիլին Մոնրոյի առաջին լուսանկարների շարքը:
Ինչպես հաղորդում է The Huffington Post-ը, լուսանկարներն արվել են 1946 թ.։ Դրանցում նա գրեթե անճանաչելի է:
Լուսանկարիչ Ջոզեֆ Ջազգուրի կողմից արված բացառիկ նկարները շուտով աճուրդի կհանվեն Լաս Վեգասում` Julien’s Auctions աճուրդի տանը:








































