Ինչպես գրում է The Daily Mail-ը, Հիտլերի ժամանակին փորձել է խուսափել ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու հաամր տուգանքից
Հայտնվում է, որ 1931 թ. սեպտեմբերի 19-ին Ինգոլշտադտի մերձակայքում Պրոբսթ անունով ոստիկանության սպան ֆիքսել է կանոնների խախտում: Հզոր շարժիչով զինված Մերսեդեսը II A – 19357 համարով մեքենան շարժվում էր դեպի Մունհեն 55,3 կմ/ժ արագությամբ` թույլատրելիից երկու անգամ արագ: Նման խախտման դեպքում վարորդը զրկվում էր վարորդական իրավունքներից:
«Միջադեպը տեղի է ունեցել ճանապարհային տեսախցիկների դարից շատ ավելի շուտ», ուստի արագությունը որոշում էին վայրկյանաչափով:
Ոստիկան Պրոբսթը պարզել է, որ մեքենան պատկանում է Ադոլֆ Հիտլերին, որը ապրում էր Մյունխենում՝ Պրիցռեգենթշտրասե 16 հասցեով (հիմա այս շենքում է գտնվում ոստիկանության բաժանմունքը):
«Հիտլերը հայտարարել էր, որ այդ ժամանակ ղեկին եղել է իր վարորդը` Յուլիուս Շրեկը, և որ ինքն է նրան պատվիրել քշել ինչքան հնարավոր է՝ արագ` չբացատրելով, թե ինչի համար»,- ասված է հոդվածում:
Վարկածներից մեկով` խախտման պատճառ է հանդիսացել Հիտլերի զարմուհու և նրա «անսահման սիրո» օբյեկտ Գել Ռաուբալի ինքնասպանությունը: Գերմանիայում հայտնաբերվել է արագության գերազանցման անդորրագիրը, որը տրվել է Հիտլերին,- գրում է Daily Mail-ը: Փաստաթուղթը գտնվել է «բավարական արխիվում»:










































