Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի ժամանակավոր հավատարմատար Ադամ Ստրելինգի անունից հայտարարություն է տարածվել, որում մասնավորապես ասվում է. «Միացյալ Նահանգները միանշանակորեն դատապարտում է գաղտնի տեղեկությունների անօրինական տարածումը: Այս շաբաթ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը նշեց, որ այդ քայլը վտանգում է մարդկանց կյանքը, սպառնում է երկրների անվտանգությանը և խոչընդոտում մյուս երկրների հետ համագործակցությանը` այլ խնդիրների լուծման ճանապարհին»։