ԱՄՆ-ում ավելացել է փչացած սեխի պատճառով առաջացած վարակի զոհերի թիվը: Այս պահին դրանից մահացել է 13 մարդ,- հաղորդում է Reuters գործակալությունը` հայտնելով, որ հիվանդների թիվը հասել է 72-ի:
Հիվանդությունը սկսվել է տարածվել սեպտեմբերի 12-ից, որից հետո պարզվել է աղբյուրը: Ինչպես կարծում են գիտնականները, վարակի պատճառը Listeria monocytogenes մանրէն է: Այս հիվանդությամբ առավել շուտ հիվանդանում են թույլ իմունային համակարգով մարդիկ` հղի կանայք, նորածիններն ու տարեց մարդիկ: Հիվանդության տարածման աշխարհագրությունը շատ մեծ է` զոհեր են գրանցվել Կոլորադոյում, Կանզասում, Մերիլենդում, Նեբրասկայում, Նյու Մեքսիկոյում, Տեխասում և այլուր, այն տարածվել է նաև Ինդիանայում, Վիսկոնսինում, Կալիֆոռիայում և մի շարք այլ նահանգներում:










































