ԱՄՆ Սենատը երեկ միաձայն հաստատել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի թեկնածությունը: Այս մասին հաղորդում է The Armenian Weekly-ն` հղում անելով Ամերիկայում Հայ դատի գրասենյակին: Գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Սուրեն Համբարյանը նշել է, որ դեսպան Հեֆերնը կարող է կարևոր դեր խաղալ հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման գործում, այդ թվում՝ առևտրային հարաբերություններում, երբ ապրանքաշրջանառությունը չի գերազանցում 200 միլիոն դոլարը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի սկզբին Հեֆերնի թեկնածությունը հաստատել էր նաև Սենատի համապատասխան հանձնաժողովը:










































