Wednesday, 01 07 2026
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին

Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի «ածանցյա՞լ»

Աշխատանքային այցով Իրան է մեկնել Հայաստանի ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը, որը Թեհրանում հանդիպել է Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական, արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի նախագահ Քամալ Խարազիին: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իրանական, նաև ռեգիոնալ օրակարգին առնչվող հարցեր:

Պաշտոնական հաղորդագրությունն արձանագրում է այն օրակարգն ու ձևակերպումները, որ հնչում են հայ-իրանական շփումների ընթացքում պարբերաբար: Ուշագրավ է այցի հանգամանքը ինքնին, եթե նկատի առնենք այն, որ օրեր առաջ Հայաստանում էր Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Ահմադիանը: Նա ժամանել էր, իհարկե, ռեգիոնալ այցով Բաքու, իսկ հետո Երևան: Հայաստանում նրա հետ հանդիպմանը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հայ-իրանական հարաբերությունն ունի անսասան մի երաշխիք՝ բնական շահերի ընդհանրությունը:

Իրանցի բարձրաստիճան պաշտոնյայի այցից հետո Հայաստանի ԱԳ փոխնախարարի աշխատանքային այցն Իրան մի կողմից վկայում է երկկողմ գործակցության ընդգրկուն բնույթի մասին, մյուս կողմից, սակայն, կարող է լինել որևէ «հաջորդականության» վկայություն: Արդյո՞ք Հայաստանի պաշտոնյան Թեհրան է տարել պաշտոնական Երևանի որևէ հաղորդագրություն, որ կապված է եղել իրանցի բարձրաստիճան պաշտոնյայի ընթացքում կայացած քննարկումների հետ:

Դրանից բացի, ժամանակագրական առումով ուշադրության է արժանի նաև այն, որ Հայաստանի ԱԳ փոխնախարարի այցը Իրան փաստորեն տեղի է ունենում Մոսկվայում ռուս-իրանական ռազմավարական համապարփակ պայմանագրի ստորագրումից հետո, որը տեղի ունեցավ հունվարի 17-ին Իրանի նախագահի Մոսկվա այցի ընթացքում: Եվ թերևս առավել ուշագրավը, որ նույն օր առավոտյան տեղի էր ունեցել Հայաստանի վարչապետ Փաշինյանի նախաձեռնությամբ հեռախոսազրույցը ՌԴ նախագահի հետ, որը փաստորեն չէր մերժել զրույցի նախաձեռնությունը՝ չնայած Իրանի նախագահի այցով ենթադրվող զբաղվածությանը:

Դա էլ կարող էր թույլ տալ եզրակացնել, որ Հայաստանի վարչապետի հեռախոսազանգը կարող էր նաև առնչություն ունենալ ռուս-իրանական հարաբերությանն ու պայմանագրին, հատկապես, որ փաստորեն տեղի ունեցավ ոչ միայն այդ պայմանագրի ստորագրման օրը, այլ հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության վերաբերյալ ստորագրված փաստաթղթից երեք օր անց:

Թե՛ Ռուսաստանը, թե՛ Իրանը, անշուշտ, զգայուն են այդօրինակ փաստաթղթի նկատմամբ, և միևնույն ժամանակ անկասկած է, որ Երևանը պետք է ուշադրության կենտրոնում պահի այդ զգայունությունը, որպեսզի հայ-ամերիկյան կարևոր հարաբերության խորացումը չվնասի այլ կարևոր ուղղություններում հարաբերությանը: Իսկ հնարավո՞ր է, որ Հայաստանի փոխարտգործնախարարի այցը Թեհրան՝ Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի որոշակի «արդյունք» կամ «ածանցյալ է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում