Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Ծառուկյանն ու Հայրապետյանը յուրացրել են հասարակության «զարդերն» ու «դափնիները» (տեսագրություն)

Բարի գալուստ «Տարածաշրջանը Ռիչարդ Կիրակոսյանի հետ» հաղորդաշար: Այս շաբաթ մենք կխոսենք երեք կոնկրետ թեմաների մասին: Առաջինը կլինի Հայաստանի ներքին քաղաքական զարգացումների ուսումնասիրությունը: Երկրորդ թեմայի շրջանակներում կքննարկենք Հայաստանում հասարակական-քաղաքական խնդիրների միտումներն ու զարգացումները: Երրորդ թեման կվերաբերի Հայաստանի զարգացման ճանապարհին ի հայտ եկող ավելի խորը կառուցվածքային մարտահրավերներին:

Եկեք, սակայն, սկսենք ներքին քաղաքական զարգացումներից, հատկապես, երբ այդ զարգացումներն առկա են: Այս թեման արծարծելու պատճառներից մեկն այն է, որ մեր հաղորդաշարից ամենամեծ հետաքրքրությունն առաջացրել է այն հաղորդումը, որում մենք ուսումնասիրել և գնահատել ենք Հայաստանում օլիգարխների դերը, ինչպես նաև՝ բիզնեսի և քաղաքականության փոխհարաբերությունները:

Դիտարկելով վերջին զարգացումները՝ պետք է նշել, որ խոսքն այլևս բիզնեսին չի վերաբերում, տեղի են ունենում այսպես կոչված՝ օլիգարխների ապագա դերի և նրանց քաղաքական ուժի վերաբերյալ հետաքրքիր զարգացումներ: Ավելի կոնկրետ, անցած շաբաթ Ազգային ժողովի պատգամավոր և միաժամանակ շատ հարուստ գործարար Ռուբեն Հայրապետյանը մամլո ասուլիս ունեցավ: Պարոն Հայրապետյանը, ով հայտնի է «Նեմեց Ռուբո» մականունով, նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահն է, ինչպես և Գագիկ Ծառուկյանը, ով լինելով պատգամավոր և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահը՝ նաև գործարար է և ընկալվում է որպես օլիգարխ: Ծառուկյանը նաև Հայաստանի Օլիմպիական կոմիտեի նախագահն է: Սա հետաքրքիր է այն իմաստով, որ օլիգարխները, որպես խորհրդարանի անդամներ, ունեն ոչ միայն քաղաքական դեր, այլ նաև հասարակությունից յուրացրել են «զարդերն» ու «դափնիները»՝ Ֆուտբոլի ֆեդերացիան և Օլիմպիական կոմիտեն ղեկավարելու առումով, ինչը վաստակել են ոչ թե արժանիքների կամ մասնագիտական պատրաստվածության շնորհիվ, այլ ավելի շատ պետության կողմից «մրցանակ» են ստացել՝ իրենց հավատարմության և հաճախ՝ ֆինանսական օգնության համար:

Ռուբեն Հայրապետյան: Երկու անգամ ընտրվել է Հայաստանի խորհրդարանի պատգամավոր, աչքի է ընկնում ոչ հոդաբաշխ խոսքով և քաղաքականության կամ օրենսդիր գործունեության հանդեպ հետաքրքրություն չի դրսևորում: Նա օլիգարխներից ամենավերջինն է, ով հայտարարեց, որ ինքը չի վերադառնալու քաղաքականություն և խորհրդարանական ընտրություններում վերընտրվելու համար չի առաջադրվելու: Այս ամենը սովորական բիզնես չէ, սա նոր միտումի մի մաս է, որի էությունը հաջորդ տարվա խորհրդարանական ընտրություններում նոր դեմք ունենալն է: Սա նաև Հայաստանի կառավարության ցանկությունն է՝ ճնշելու կամ համոզելու միջոցով օլիգարխներին թույլ չտալ վերադառնալ քաղաքականություն և վերականգնել խորհրդարանական մանդատները:

Հայրապետյանի հարցում հետաքրքիրն այն է, որ վերջինս հետևում է «Լֆիկ Սամո» մականունով հայտնի Սամվել Ալեքսանյանի կողմից կայացրած նմանատիպ որոշմանը: Վերջինս հանդիսանում է սուպերմարկետների, անշարժ գույքի և Հայաստանում շատ բիզնեսների սեփականատեր: Ալեքսանյանը ևս «ենթարկվում է» խորհրդարան չվերադառնալու ճնշումներին, քանի որ խորհրդարանի դեմքը շատ դեպքերում բիզնես-ակումբ է հիշեցնում: ՀՀ խորհրդարանն այս ամենի պատճառով օրենսդրության համար լուրջ մարմին չի հանդիսանում, և նրա վարկն ապականվել և աղտոտվել է:

Ինչևէ, հետաքրքիր է նաև երրորդ օլիգարխի դերը՝ քաղաքականության, բայց նաև տնտեսական զարգացման տեսանկյունից, կամ պետք է ասեմ՝ տնտեսական զարգացման պակասի տեսանկյունից: Մյուս օլիգարխը Գագիկ Ծառուկյանն է` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահը, ով իր անձնական և քաղաքական ոճը նմանեցնում է Սիլվիո Բեռլուսկոնիի՝ Իտալիայի օլիգարխ վարչապետի ոճին: Ծառուկյանը կշարունակի առաջնորդել իր կուսակցությունը դեպի նոր քաղաքական, սրվող կոնֆլիկտ, որը տեղի կունենա «Բարգավաճ Հայաստանի» և «Հանրապետական» կուսակցության միջև: Ամենահետաքրքրականն այն է, որ այս կոնտեքստում, ինչպես նաև այս կոնֆլիկտում նոր զարգացումներ կան. Սերժ Սարգսյանն՝ իր «Հանրապետական» կուսակցությամբ, ընդդեմ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստանի», որը համարվում է Ռոբերտ Քոչարյանի ստեղծած ու նրա քաղաքականության շարժիչ ուժը: Այս նոր զարգացումները կապված են նախկին արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի` «168 ժամ» օրաթերթին տված հարցազրույցի հետ, որում Օսկանյանը կանխատեսեց, հայտարարեց և ողջունեց նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերադարձը և ապագա քաղաքական դերակատարումը: Շատ հետաքրքիր էր, որ նախկին արտգործնախարար Օսկանյանն էր ընտրվել որպես նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական վերադարձն ազդարարելու ուղերձը փոխանցող:

Հետաքրքիր է, որովհետև սա իրական և շատ ավելի խորը կոնֆլիկտ է երկու նախագահների` նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ներկայիս նախագահ Սերժ Սարգսյանի միջև: Սա ոչ միայն քաղաքական բախում է՝ «Բարգավաճ Հայաստան» և «Հանրապետական» կուսակցությունների, այլ նաև բնական մրցակցություն՝ նախկին և ներկա նախագահների միջև:

Շատ դեպքերում ուշագրավ է նաև այն, որ Հայաստանում քաղաքականությունը մեծապես կապված է երեք նախագահների հետ: Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյան, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան և ներկայիս նախագահ Սերժ Սարգսյան: Սա բացահայտում է նաև Հայաստանի քաղաքական համակարգի փակ բնույթը, երբ Հայաստանում քաղաքականությունը վերաբերում է միայն երեք նախագահներին: Այս փաստը նաև ցուցադրում է Հայաստանի քաղաքականության խնդիրը, երբ իրական կոնֆլիկտն անձերի մեջ է, այլ ոչ թե քաղաքականությունների կամ գաղափարախոսությունների: Հետաքրքրական է նաև, որ Ռոբերտ Քոչարյանի հավանական վերադարձը քաղաքականություն կարող է լինել այն խթանը, որից կխաթարվի ուժերի բավականին թույլ և փխրուն հավասարակշռությունը Հայաստանի քաղաքական դաշտում: Այլ կերպ ասած` երբ ասում են, որ «Հանրապետական» կուսակցությունը կոնֆլիկտ ունի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ, ապա դա նշանակում է որ այդ կոնֆլիկտը «Բարգավաճ Հայաստան» և «Հանրապետական» կուսակցությունների ներկայացուցիչների միջև է:

Առավել անմիջական կոնֆլիկտը, սակայն, որ հիմա զարգանում է, անձնապես Սարգսյանի և Քոչարյանի միջև է, և սա ամենահետաքրքիրն է, որովհետև շատ դեպքերում ինչպես Մոսկվան, այնպես էլ Վաշինգտոնը կողմ չեն Ռոբերտ Քոչարյանի վերադարձին քաղաքականություն, քանզի Ռուսաստանը և Միացյալ Նահանգները կարող են հասկանալ և ընդունել թույլ Հայաստան, բայց նրանք չէին ցանկանա անկայուն Հայաստան, իսկ Ռոբերտ Քոչարյանի հավանական վերադարձը քաղաքականություն կարող է դառնալ այն խթանը, որը կհանգեցնի բնակչության մեջ լուրջ ըմբոստության և հավանաբար հեղափոխական արձագանքի` հատկապես Մարտի 1-ի և հետընտրական ճգնաժամի պատճառով, բայց ավելի շատ՝ Քոչարյանի իշխանության ժառանգության պատճառով, որը ներառում էր տնտեսական խնդիրները, կոռուպցիան և իշխանության անընդունելի «գոռոզությունը», որը հանգիստ չի տալիս է և ժանտախտ է Հայաստանի համար:

Անցնելով առաջ՝ պետք է ասել, որ ևս մեկ հետաքրքիր զարգացում էր Լևոն Տեր-Պետրոսյանը՝ որպես առաջին նախագահ, ով ներգրավված է Հայ ազգային կոնգրես-իշխանություն երկխոսության մեջ, որը հնարավոր է շուտով վերականգնվի: Լևոն Տեր-Պետրոսյանն անցած շաբաթ ընդդիմության հանրահավաք անցկացրեց: Տեր-Պետրոսյանի կազմակերպած վերջին հանրահավաքում քաղաքացիական անհնազանդության պատրաստվելու կոչեր հնչեցին: Սա շատ հետաքրքիր է ու միաժամանակ՝ կասկածելի: Քաղաքացիական անհնազանդության ժամանակը երկու տարի առաջ էր` որպես հետընտրական ճգնաժամի հետևանք, և առանց հստակ կազմված ծրագրի, առանց պարզ և փոխհամաձայնեցված մարտավարության այս պահին քաղաքացիական անհնազանդության կոչը հավանաբար չի աշխատի:

Ներքաղաքական զարգացումների հետ մեկտեղ՝ հետաքրքիր է նաև հասարակական-տնտեսական պայմանների ուսումնասիրումը, որովհետև այն, ինչ մենք ունենք քաղաքական առումով, շատ դեպքերում փակուղի է, և կոնֆլիկտը այլևս ընդդիմության և իշխանության միջև չէ: Ավելի կարևոր և շատ ավելի էական կոնֆլիկտը հենց իշխանության ներսում է, քաղաքական էլիտայի մեջ. «Բարգավաճ Հայաստանի»՝ որպես կոալիցիայի համար երկրորդ կուսակցության, և «Հանրապետական» կուսակցության ու Սերժ Սարգսյանի միջև:
Տնտեսության առումով, սակայն, ևս ճգնաժամ է, որը սպառնում է քայքայել Հայաստանում անվտանգությունն ու կայունությունը: Ավելի կոնկրետ՝ մենք վտանգավոր միտումներ տեսնում ենք պետական պարտքի աճի առումով, ինչը ներկայիս կառավարությունից ապագա հայ սերունդներին նվեր կլինի: Մենք տեսնում ենք նաև բավականին փոքր չափերի դրամի արժեզրկում, բայց շատ ավելի վտանգավոր և մահացու է մթերքների գների աճը, ինչի պատճառը հիմնականում օլիգարխների կողմից շուկայական տնտեսության վերահսկումն է:

Մենք տեսնում ենք նաև հարստության և շահույթի մեծացող անհամաչափությունը՝ ինչպես տնտեսական, այնպես էլ տարածաշրջանային-աշխարհագրական առումով: Հայաստանի մարզերի և մայրաքաղաք Երևանի միջև հարստության և եկամուտների անհամաչափություն կա: Մեկ այլ կարևոր տնտեսական խնդիր է կենսաթոշակային բարեփոխումները: Կենսաթոշակային բարեփոխումներն արևմտյան շատ շուկայական տնտեսություններում համարվում են ամենամեծ մարտահրավերը կամ խնդիրը՝ լինի դա Միացյալ Նահանգներում հասարակական անվտանգությունը, թե կենսաթոշակային վճարումները Ֆրանսիայում, Հունաստանում կամ Եվրոպական միությունում: Այս կոնտեքստում տեսնում ենք, որ Հայաստանը դանդաղում է այդ խնդրի հետ առնչվել, սակայն կենսաթոշակները և այդ համակարգում կայունության պակասը լուրջ և ահագնացող մարտահրավեր է, որը կծառանա ինչպես Հայաստանի ներկայիս, այնպես էլ հաջորդ կառավարության առջև:

Առկա է նաև հատկապես հարստության անհամաչափություն, որովհետև Հայաստանում հարստությունը շատ ավելի անձնական է, քան պետական ռեսուրսները կամ պետական հարստությունը: Իրականում, երբեմն մենք ավելի շատ տեսնում ենք հարստության չափազանց անընդունելի և նաև վիրավորական ցուցադրություններ՝ օլիգարխների և որոշ անհատների շրջանում, հարստություն, որ ավելին է, քան պետական ռեսուրսները կամ Հայաստանի կառավարության բյուջեն:

Այստեղ կարևոր է նաև այսօրվա հաղորդման երրորդ ասպեկտը` ավելի խորը միտումները: Կան կոնկրետ երկու ավելի խորը խնդիրներ և մարտահրավերներ, որոնք ծառացած են Հայաստանի առջև հիմա, և որոնք ժամանակի ընթացքում ավելի են վատթարանալու:

Առաջինը կրթությունն ու գիտությունն է: Խորհրդային տարիների կրթությունն ու գիտությունն իրականում շատ տպավորիչ էին: Խորհրդային Հայաստանը գիտության և տեխնոլոգիաների ոլորտում շատ մեծ ներդրումներ էր անում: Խոսելով անկախ Հայաստանի մասին` հատկապես վերջին մի քանի տարիների ընթացքում գիտությունն ու տեխնոլոգիաները, պետական ներդրումների առումով, մեծապես անտեսվել են: Գիտության մեջ գործարարության, նորարարության և հայտնագործության ոգին Հայաստանի ամենաթույլ օղակն է: Դրա պատճառով որոշ գիտնականներ զրկվեցին աշխատանքից: Գիտության և տեխնոլոգիաների բնագավառում թերի ներդրումների համար վճարելու գինը եղել է անձնական և հասարակական: Դրա արդյունքը եղավ նաև այն, որ Հայաստանը տնտեսության և տարածաշրջանային դինամիկայի առումով դարձավ ավելի քիչ մրցունակ:

Գիտության ու տեխնոլոգիաների հետ միասին՝ երկրորդ և հավանաբար ամենից կարևոր երկարաժամկետ խնդիրը կրթության ոլորտն է: Բոլոր երկրներում, նաև՝ Հայաստանում կրթությունը տնտեսության և հասարակության այն հատվածն է, որը ներկայացնում է հայ գալիք սերունդների կենսամակարդակը: Երկրի ապագան կախված է, թե ինչքան ներդրում է արվում կրթության մեջ և ինչքան բարձր են կրթության չափանիշները: Հայաստանում կրթության պակասը՝ նաև համալսարան ավարտածների համար, հնարավորությունների պակասի խնդիր է: Ավելի կարևոր է, սակայն, այն, որ կրթությունը Հայաստանի Հանրապետությունում երկար ժամանակ եղել է կոռուպցիայի ոլորտ, և դժբախտաբար, ուսման ու դասագրքերի ցածր մակարդակի պատճառով այն կրթությունը, որ այսօր առաջարկվում է Հայաստանում, ցավալիորեն գործունյա չէ՝ ինչպես Հայաստանի պահանջները կրթված և մրցունակ աշխատուժով բավարարելու հարցում, այնպես էլ երիտասարդ մտավորականության կամ մտավորականների նոր դասի ստեղծման համար:

Ներդրումներ կատարելու առումով, այս երկու երկարաժամկետ խնդիրները կկանխորոշեն ապագայում Հայաստանի բնույթը, ինչպես նաև այն մարտահրավերների բնույթն ու չափերը, որոնք կծառանան Հայաստանի գալիք կառավարությունների առջև: Այսպիսով, մենք կարիք ունենք անդրադառնալու երկարաժամկետ կառուցվածքային խնդիրներին՝ ապագայում մեծածավալ աղետը կանխելու համար:

Շնորհակալություն մեզ դիտելու համար: Մինչև հաջորդ շաբաթ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում