Wednesday, 29 05 2024
Առանցքային սկզբունքները համաձայնեցված են, ունենք մթնոլորտի էական փոփոխություն․ Փաշինյան
Ժողովրդի հետ շփումը եղել է, կա ու կշարունակվի․ Փաշինյան
Հարկավոր է խաղաղություն. պետության մինչ այժմ եղած կոնցեպտը անվտանգություն չի ապահովում
Կղերա-ֆեոդալական համակարգը հիմա բունտ է անում և ասում՝ ինչպե՞ս կարող եք մտածել այդ կաղապարից դուրս
13:15
Թրամփը դատական բարձր ծախսերի պատճառով վաճառել է ինքնաթիռը
Պետությունը լավ ապրելը ապահովելուն միտված ամենաթանկարժեք նախաձեռնությունն է․ Փաշինյան
Իսրայելի հարձակման հետևանքով 1մլն պաղեստինցի է լքել Ռաֆահը
Ռուսաստանի նախարարների կաբինետն ամենաարդյունավետն է անվանել Հայաստանի, Կուբայի և Վենեսուելայի հետ ՌԴ միջկառավարական հանձնաժողովները
Զատուլինը ստում է ու մանիպուլացնում ռուսական «Առաջին ալիքի» եթերում
12:16
«ՍոֆթԿոնստրակտ» տեխնոլոգիական ընկերությունը ՀՀ 11-րդ խոշոր հարկատուն է
Պապիկյանը Բորելի հրավերով մասնակցել է նախարարների աշխատանքային ընթրիքին
Լուրերի օրվա թողարկում 12։00
Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ
Մեծամասնության եւ առաջնորդի «ամայի» պակտը
Ֆրանսիացի մասնագետները վերապատրաստման դասընթացներ են անցկացնում Գեղարքունիքի մարզի առողջապահական հաստատությունների աշխատողների հետ
11:30
Հայիթիի նոր վարչապետ է նշանակվել Գարի Կոնիլը
Արաբկիրի նախկին համայնքապետարանի ղեկավար պաշտոն զբաղեցրած անձին մեղադրանք է ներկայացվել բազմադրվագ կոռուպցիոն չարաշահումներ կատարելու համար
11:00
Նավթի գներն աճել են․ 28-05-24
10:45
Պակիստանում ավտոբուսի վթարը 28 մարդու կյանք է խլել
10:30
Իրանական կարմիր մահիկը պատրաստ է օգնել Հայաստանին
Հարգելի քաղաքացիներ, սնունդ, դեղորայք, հագուստ, ոչինչ մի բերեք. Կառավարությունը հոգում է ողջ ծախսը. պատգամավոր
Ուղիղ. Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում ներկայացնում է 2023-ի բյուջեի կատարողական հաշվետվությունը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ո՞ր ճանապարհներն են շարունակում փակ մնալ
Հայաստանի ընդդիմությունը պետք է չափազանց պատասխանատու որոշում ընդունի
Ադրբեջանը հետևում է Հայաստանում վերջին զարգացումներին». Ալիև
Ո՞րն է նրանց ծրագիրը՝ ո՛չ սահմաններ, միա՛յն ճակատներ. մեր երազները մղձավանջ կդառնան
Սպասվում է կարճատև անձրև
Մեծ աղմուկը մեծ իրադարձության նշան չէ. սիրողական խաղ է՝ ես պրոֆեսիոնալ թատրոն եմ սիրում
Պարգեւներ հող հանձնողներին եւ ջարդարարներին. «Հրապարակ»

Հայկական գինու արտադրության համար հաճախ օգտագործվում են խաղողի ոչ պիտանի սորտեր

Ցանկալի կլինի գինեգործությունը զարգացնել էլ ավելի մեծ չափերով, որպեսզի կարողանանք արտահանել: Նախ՝ այն պետք է քանակապես բավարարի մեր պահանջներին, այնուհետև` որակապես: Իհարկե, արտահանվող գինիների որակը ավելի բարձր է, քան ներքին շուկայում: Այս մասին 1in.am «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց տեխնիկական գիտությունների դոկտոր Սիլվա Սահրադյանը:

Խաղողի հումքի որակը ևս վատացել է: Օրինակ՝ «խարջի» տեսակի խաղողը մեզ մոտ հիմա չեն աճեցնում, քանի որ շուտ փչացող է, սակայն հենց այս տեսակն է, որ գինու համար ամենալավ հումքն է: Այժմ հաճախ գինու արտադրության համար օգտագործվում են խաղողի ոչ պիտանի սորտեր:

Այն հարցին, թե այսօր ՀՀ-ում գինեգործությունը ինչ լուրջ խնդիր ունի, որ պետք է լուծվի, տիկին Սահրադյանը պատասխանեց. «Առաջին հերթին դա տեխնոլոգիական գործընթացների ճիշտ իրականացումն է և հումքի որակը: Եթե մենք արտադրում ենք փրփրող գինի, ապա անհրաժեշտ է, որ խաղողի շաքարայնությունը 19%-ից ցածր չլինի: Հաջորդ խնդիրը պահպանման ժամկետների երկարացումն է: Եթե գինու պահպանման ժամկետը երկարացվել է, նշանակում է՝ օգտագործվել են հավելյալ կոնսերվանտներ, ինչը ևս բացասաբար է ազդում գինու որակի վրա»:

Անդրադառնալով սպիրտի ներկրմանը, որը օգտագործվում է ՀՀ-ում խմիչք արտադրելու մեջ` Սիլվա Սահրադյանը նշեց, որ եթե ներկրված սպիրտ է օգտագործվում խմիչքի արտադրության մեջ, ապա պետք է պարտադիր նշվի, թե ինքնարժեքի մեջ որ տոկոսն է կազմում այն: Քանի որ ծագման երկրի փորձաքննության ժամանակ անպայման հաշվի են առնվում ներկրված հումքի քանակը և կազմած գումարը ինքնարժեքի մեջ, և եթե դա կազմում է մոտ 50% կամ պակաս, ապա կարող ենք տվյալ արտադրանքին տալ երկրի ծագման ծածկագիր, և այն կարող է արտահանվել որպես ՀՀ արտադրանք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում