Thursday, 02 07 2026
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին

Մոդեռնիզացնել ոլորտի ենթակառուցվածքը, բարձրացնել կառավարման արդյունավետությունը. ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունն ամփոփում է 2024 թ. կատարած աշխատանքները

Ներքին գործերի նախարարության կազմում Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ձևավորմամբ, ի թիվս այլ բարեփոխումների, խնդիր է դրվել մոդեռնիզացնելու ոլորտի ենթակառուցվածքը և բարձրացնելու միգրացիայի կառավարման արդյունավետությունը։ Այս համատեքստում Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը որդեգրել է թվայնացման օրակարգ։

ՄՔ ծառայության լիազորությունների տիրույթում իրականացվում են հետևյալ գործառույթները․
• ՀՀ քաղաքացիությանն առնչվող հարցեր,
• օտարերկրացիներին ուղղված ծառայություններ, այդ թվում՝ ապաստանի համակարգ,
• անձնագրային գործարքներ։

Ծառայության լիազորությունների տիրույթում է նաև բնակչության պետական ռեգիստրի վարումը և տնօրինումը։ Նշված բոլոր ուղղություններով նախաձեռնվել են միկրոգործընթացների գույքագրում, օպտիմալացում և թվային գործիքների ներդրում։

ՀՀ քաղաքացիությանն առնչվող գործընթացներն ու վարչարարությունը, այդ թվում՝ միջգերատեսչական համագործակցությունը առաջիկայում կտեղափոխվեն էլեկտրոնային տիրույթ։ Սա կապահովի քաղաքացու հետ ընդամենը մեկ ֆիզիկական շփում, և հնարավոր կլինի ընդունել ավելի շատ դիմումներ։

Օտարերկրացիների մասով դեռևս 2022 թվականից թվայնացված է աշխատանքային գործունեության հիմքով կացության կարգավիճակների տրամադրումը։ Նույն տրամաբանությամբ գույքագրվել են մյուս հիմքերով կացության կարգավիճակների տրամադրման գործընթացները։ Այս ուղղությամբ ևս մեկնարկել են հիմնական աշխատանքները, իսկ գործընթացն ամբողջությամբ կթվայնացվի առաջիկայում։

Անձնագրային ծառայությունների մատուցման համատեքստում՝ ենթակառուցվածքի մոդեռնիզացման հեռանկարով հայտարարվել է կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի նոր համակարգի ներդրման մրցույթ։ Մասնավոր գործընկերոջ ներգրավումից հետո կթվայնացվեն դիմումների ընդունումն ու վարումը, կենսաչափական տվյալների հավաքագրումը, և ծառայությունների մատուցումը կկազմակերպվի միջազգային բարձր ստանդարտներով։ Իսկ մինչ այդ Ծառայությունը որդեգրել է կարճաժամկետ և միջնաժամկետ լուծումներ՝ գործարքներն առավել արդյունավետ կազմակերպելու համար։

• Հանվել է ելքի կնիքի կարգավորումը,

• հանվել է ՀՀ քաղաքացու առաջին անձնագրավորման գործարքի համար հաշվառման հասցեն սպասարկող տարածքային ստորաբաժանում մոտենալու պահանջը,
• ներդրվել է հերթերի կառավարման նոր՝ հիբրիդային համակարգ,
• թվայնացվել է փաստացի հաշվառման գործընթացը. այն կգործարկվի 2025 թվականից,
• պարզեցվել է ժամանակավոր պաշտպանության վկայականների ժամկետի կարգավորումը,
• նորացվել է Ծառայության տարածքային գրասենյակների և վարչական շենքի ներքին ցանցը, ինչի արդյունքում բարձրացել է կապի որակն ու անվտանգությունը։

Ընթանում է «Բնակչության պետական ռեգիստրի մասին» օրենքի վերանայում, որի արդյունքում ամբողջական կվերափոխվեն ինչպես բնակչության պետական ռեգիստրի տրամաբանությունը, այնպես էլ իրավական դաշտն ու ծրագրային ապահովումը։

Ծավալուն աշխատանքներ են իրականացվել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց տվյալների, ինչպես նաև այլ տվյալների շտեմարանների համադրման ու հավաքագրման ուղղությամբ։ Ստեղծվել է համընդհանուր հարթակ, որին հասանելիություն կունենան ոչ միայն ոլորտի լիազոր մարմինները, այլ նաև տեղահանված անձինք։ Հարթակը կգործարկվի 2025 թվականին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում