Thursday, 02 07 2026
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին

Թրամփը կորոշի՞ Թուրքիայի «ազդեցության սահմանները»

Կահիրեում «իսլամական ութնյակի» գագաթաժողովից տունդարձի ճանապարհին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թիմի լրագրողներին հարցազրույց է տվել, որի հիմնական ուղերձն այն է, որ իսլամադավան զարգացող երկրներն աշխարհագրորեն Աֆրիկայից տարածվում են մինչև Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան, և Անկարան այդ ռազմավարական գծով «ձգտում է տարածել իր ազդեցությունը»: Էրդողանը նույն համատեքստում ասել է, որ Ադրբեջանը Կահիրեի գագաթնաժողովում «ճանաչվել է իսլամական ութնյակի մասնակից»:

Թե ի՞նչ է իրենից ներկայացնում այդ կարգավիճակը, ինչպե՞ս է այն ձևակերպվել՝ մանրամասնություններ հայտնի չեն: Բաքվի լրատվամիջոցները, որ վարչապետ Ասադովի Կահիրե այցի առաջին օրը բարձր նոտայի վրա մի շարք հրապարակումներ են արել, նրա հանդիպումների և բանակցությունների արդյունքների կամ դրանց բացակայության մասին ոչինչ առայժմ չեն փոխանցում:

Կարելի է ենթադրել, որ Ասադովը պարզապես «տրամադրություններ է շոշափել», իսկ Էրդողանն ամփոփել է, որ Ադրբեջանը ճանաչվում է իսլամական զարգացող երկրների գործընկեր: Կահիրեի ելույթում Թուրքիայի նախագահն իսլամական երկրների համար չափազանց բարձր և բոլոր առումներով դժվար հասանելի նշաձող է սահմանել՝ հասնել Իսրայելի նկատմամբ սպառազինությունների վաճառքի արգելքի, հրեական պետության միջազգային մեկուսացման, վարչապետ Նաթանյահուի և ռազմական կաբինետի անդամների քրեական հետապնդման գործնականացմանը:

Որքանո՞վ է նա իրական քաղաքականության ռեժիմում այս չափանիշներով առաջնորդվում՝ ստեղծված չափազանց բարդ իրավիճակում էական չէ: Թուրքիայի նախագահի հակաիսրայելական նախաձեռնությունների իրական հասցեատերը Միացյալ Նահանգներն է: Դեկտեմբերի 20-ին ԱՄՆ պետքարտուղար Մերձավոր Արևելքի հարցերով օգնական Բարբարա Լիֆի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Դամասկոս:

«Անադոլուն», որ Ասադի տապալումից հետո առաջին է թղթակցային կետ բացել Սիրիայի մայրաքաղաքում, հայտնում է, որ ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը «հանդիպումներ է ունեցել «Հայաթ թահրիր ալ-Շամ» կազմակերպության ներկայացուցիչների հետ և ներկայացրել սիրիական կարգավորման սկզբունքները, որ Միացյալ Նահանգները դաշնակիցների հետ համաձայնեցրել է Հորդանանում»:

ԱՄՆ- Սիրիայի «նոր իշխանություններ» բանակցություններից այլ մանրամասնություններ հայտնի չեն: Ընդհանուր իրավիճակի մասին կարելի է պատկերացում կազմել Թուրքիայի պաշտպանության նախարարության հայտարարությունից, որ հերքում է թուրքամետ ուժերի և քրդական կազմավորումների միջև հրադադարի համաձայնության մասին ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցչի հավաստիացումը:

Երևում է, այդ հարցում ԱՄՆ-ը փորձել է համաձայնության հասնել «Հայաթ թահրիր ալ-Շամի» առաջնորդ Ջուլանիի հետ, բայց Սիրիայի հյուսիսում կազմավորված՝ «Սիրիայի ազատագրման բանակի» հրամանատարությունը քրդերի հետ հրադադարի առաջարկությունը մերժել է: Ավելի վաղ turkgazetesi-ն հայտնել է, որ քրդական «բանակի հրամանատար Մազլումն արեւմտյան լրատվամիջոցներին ասել է, որ եթե հրադադար հաստատվի, ապա զինված քրդերը Սիրիայից կհեռանան»:

Թուրքական կողմի համար, ըստ երեւույթին, անակնկալ է եղել, որ Քոբանիի շրջանում ամերիկյան զորախմբի թվաքանակը կրկնապատկվել է: Աղբյուրները հայտնում են, որ վերջին երկու շաբաթներին ամերիկյան օդուժը «մշտապես հետախուզական թռիչքներ է իրականացնում»: Անկարան համարում է, որ դա Սիրիայի հյուսիս-արևելքի քրդական ինքնավարությանը «բացահայտ աջակցություն է»: Ի՞նչ որոշում կընդունի ԱՄՆ նոր վարչակազմը: Ո՞րն է Թուրքիայի ազդեցության տարածման սահմանը: Ըստ երևույթին, Թրամփի վարչակազմի հետ այս և բազմաթիվ այլ հարցերի պատասխանն ունենալ-չունենալով է պայմանավորվելու նաև Թուրքիայի կովկասյան քաղաքականությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում