Ինչպես ցույց են տվել գերմանացի գիտնականների հետազոտությունները, արդեն ավելի քան մեկ միլիոն մարդ լուրջ կախվածության մեջ է համացանցից: 14-64 տարեկան մոտ 560 հազար գերմանացի չեն կարողանում վերահսկել համացանցում մնալու իրենց ժամանակը: Գերմանացի գիտնականները նաև տվել են համացանցից կախվածության բնորոշումը` որպես ցանցից չափից դուրս կախվածություն և դրա օգտագործում, իրականությունից կտրվելու փորձ:
«Հաճախ դրանք մարդիկ են, որոնք չեն կարողացել դրսևորել իրենց իրական կյանքում, և որոնց համար դժվար է ընկերներ ձեռք բերելը: Դրանք այն մարդիկ են, որոնք իրենց ավելի հարմարավետ են զգում համացանցում»,- ասել է գիտնականներից մեկը: Ինչպես հաղորդում են գիտնականները, երկրի կառավարությունն արդեն մշակում է հատուկ ծրագիր, որով փորձելու է բուժել «կախվածությունը համացանցից»: Այս մասին հաղորդում է MIGNews.com կայքը:







































