Wednesday, 01 07 2026
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին
20:53
Ֆրանսիան պատմական ռեկորդ է սահմանել ԱԱ-2026-ում
20:50
Իռլանդիան ստանձնել է ԵՄ խորհրդի նախագահությունը՝ փոխարինելով Կիպրոսին
20:43
ԱՄԷ-ի առաջատար «Emarat» ընկերությունը Երևանում բացեց իր առաջին լցակայանը

Ջասթին Սունը կերել է պատին փակցված բանանը, որի համար վճարել էր 6,2 միլիոն դոլար

Կրիպտո ձեռներեց Ջասթին Սունը կատարել է խոստումը և կերել իր ձեռք բերած արվեստի գործը՝ կպչուն ժապավենով պատին փակցված բանանը, որի համար վճարել էր 6,2 միլիոն դոլար։

Barron’s պարբերականը հաղորդում է, որ Հոնկոնգի ամենաթանկ հյուրանոցներից մեկում Սունը տասնյակ լրագրողների և ինֆլուենսերների ներկայությամբ կերել է բանանը՝ մինչ այդ իր ելույթում արվեստի այդ գործն անվանելով «նշանավոր» և զուգահեռներ անցկացնելով կոնցեպտուալ արվեստի և կրիպտոարժույթի միջև:

«Սա շատ ավելի լավն է, քան մյուս բանանները», – ասել է Սունը բանանը կծելուց հետո։

Իտալացի նկարիչ Մաուրիցիո Կատելանի ստեղծած կոնցեպտուալ ստեղծագործությունը, որը կրում է «Կատակերգու» անվանումը, վաճառվել էր նոյեմբերի 21-ին Նյու Յորքի Sotheby’s աճուրդում։

Սունի խոսքով՝ շահելուց հետո առաջին տասը վայրկյանների ընթացքում ինքը չի հավատացել տեղի ունեցածին, որից հետո հասկացել է, որ «սա կարող է մեծ բան դառնալ»: Դրան հաջորդող տասը վայրկյանների ընթացքում նա որոշել է, որ կուտի բանանը։

«Մամուլի ասուլիսի ժամանակ այն ուտելը նույնպես կարող է դառնալ արվեստի գործի պատմության մի մասը», – ասել է նա՝ նոյեմբերի 29-ին ուտելով բանանը։

«Կատակերգու»-ի դեբյուտը կայացել է Մայամի Բիչում 2019 թվականին․ այն լուրջ հակասություններ էր առաջացրել և հարցեր բարձրացրել՝ արդյոք դա պետք է համարվի արվեստի գործ։ 5 տարի առաջ արծաթագույն կպչուն ժապավենով պատին փակցված բանանը վաճառվել էր 120 000 դոլարով։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում