Պակիստանի ընդդիմադիր ցուցարարները ժամանակավորապես հետաձգել են ցույցերը, որոնց պահանջներից մեկն էր բանտարկված վարչապետ Իմրան Խանի ազատ արձակումը։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Ցուցարարները խոստացել էին չհեռանալ մայրաքաղաք Իսլամաբադից, մինչև Խանն ազատ չարձակվի, սակայն իրավապահների հետ բախումներից և նրանց ձեռնարկած ջանքերից հետո ցույցերը հետաձգվել են։
Բողոքի ակցիաների ընթացքում զոհվել է առնվազն 6 մարդ, այդ թվում՝ 4 իրավապահ և 2 քաղաքացիական անձ։







































