Sunday, 21 06 2026
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
20:00
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին
18:40
Գերմանիան գաղտնի բանակցել է «Թալիբանի» հետ․ վտանգավոր աֆղանցիները կարտաքսվեն
18:30
Սթարմերը հրաժարական կտա. Թրամփ
«Բաց դաս» ծրագրի շրջանակում ԱԺ են այցելել մարզերի և մայրաքաղաքի մի շարք ուսումնական հաստատությունների սաներ
18:10
«Կհարվածենք ավելի ուժեղ»․ Թրամփի վերջնագիրը Իրանին
Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
17:50
Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim
«Chevrolet»-ը տшպալել է 3 բետոնե էլեկտրասյուն․ ավտովթար՝ Ավան-Առինջում
ՑԱԽԱԼ-ը ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ին 170 մլն դոլար փոխանցած ահաբեկիչների
Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում
17:10
Իրանը ներկայացրել է իր ակնկալիքները ԱՄՆ-ի հետ Շվեյացարիայում կայանալիք բանակցություններից
The Guardian. Գագիկ Ծառուկյանի քաղաքական անկումն ու Հիսուսի արձանի մեգանախագիծը

Մաքսանենգ ճանապարհով թմրանյութ ներկրած և իրացնող երկու անձինք կալանավորվել են

Քրեական ոստիկանության Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, նոյեմբերի 18-ին մայրաքաղաքի Վարդանանց և Երվանդ Քոչարի փողոցների խաչմերուկի մոտ, ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու և պահելու կասկածանքով, ձերբակալել ու Երևան քաղաքի վարչություն են տեղափոխել 32-ամյա և 24-ամյա երկու տղամարդու: Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, անձնական խուզարկությամբ երկուսի մոտ էլ հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգվածներ:

«Քրեական ոստիկաններն արդեն ունեին տեղեկություն, որ նրանք թմրանյութը ութ հազար դրամով ձեռք են բերել ԻԻՀ երկու քաղաքացուց:

Իրավապահների միջոցառումները շարունակվեցին և տրամաբանական ավարտին հասան նույն օրը՝ ժամը 21-ին, երբ Երևանի Ամիրյան փողոցում, ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու ու այս դեպքում նաև իրացնելու կասկածանքով, ձերբակալվեցին և Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժին տեղափոխվեցին ԻԻՀ երկու քաղաքացիները:

26-ամյա և 32-ամյա տղամարդկանց անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին երկու սրվակ և մեկ պլաստիկ տարա` լցված ընդհանուր մոտ 84 գրամ դեղնականաչավուն զանգվածով: Նախնական տեղեկության համաձայն` թմրամիջոցը նրանք Հայաստան են ներմուծել մաքսանենգ ճանապարհով:

Երիտասարդներից մեկի մոտ հայտնաբերվել է նաև ծալովի դանակ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնի ծառայողների հետ համատեղ, դատարանի որոշմամբ նոյեմբերի 21-ին խուզարկություն է կատարվել երիտասարդների բնակության վայրում` Նար-Դոսի փողոցի տներից մեկում: Հայտնաբերվել և առգրավվել են մարիխուանայի նմանվող 146, 157 ու 125 գրամ քաշերով զանգվածներ ու դեղահաբեր:
Առգրավված թմրամիջոցների շուկայական ընդհանուր արժեքը գերազանցել է 7 միլիոն դրամը:

Նշանակվել են դատանյութագիտական և դատաձգաբանական փորձաքննություններ:

Նշվում է, որ 26-ամյա և 32-ամյա տղամարդիկ ձերբակալվել, այնուհետև կալանավորվել են: Կատարվում է նախաքննություն:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում