Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի արտակարգ նիստը տեղի կունենա նոյեմբերի 26-ին՝ Դնեպրում Ուկրաինայի պաշտպանական-արդյունաբերության համալիրի դեմ ռուսական նոր հրթիռի կիրառման հետևանքների քննարկման համար: Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով իր դիվանագիտական աղբյուրներին։
Նիստը տեղի կունենա Բրյուսելում, Կիևի պահանջով, դեսպանների մակարդակով:












































