Եվրոպայում 2011թ. երրորդ եռամսյակում ամենամեծ անկումն ապրել է լեհական զլոտին, որի փոխարժեքը դոլարի նկատմամբ նվազել է 16.3%-ով, իսկ եվրոյի նկատմամբ` 9.8%-ով: Այս մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը: Այս ամենից հետո Լեհաստանի Կենտրոնական բանկը ստիպված է եղել մտնել ներքին շուկա և սկսել ազգային արտարժույթի գնում, որի արդյունքում եվրոյի նկատմամբ զլոտին արժևորվել է 3.2%-ով:
Ներդրողները մտահոգված են, որ կառավարությունը չի կարողանա կրճատել բյուջեի դեֆիցիտը մինչև 3%, ինչպես նախկինում նախանշել էր: Բացի այդ, մտահոգություն կա, որ ԵՄ տնտեսական ճգնաժամը կազդի Լեհաստանի վրա: