Իտալիայի կենտրոնական մասում` ավերված եկեղեցու շրջակայքում, հնագետները հայտնաբերել են հին գերեզմանոց, որը թվագրվում է մոտավորապես 13-րդ դարի սկզբով:
Գիտնականների կարծիքով` հուղարկավորվածը, ամենայն հավանականությամբ, զբաղվել է գուշակություններով:
Նրան հուղարկավորել են առանց պատանքի և տապանաքարի: Մահացածի ծնոտի վրա խրված է եղել 7 մեխ, մարմնի շուրջը նույնպես մեխեր են խփված եղել: Հնագետները ենթադրում են, որ մեխերը գամված են եղել կնոջ հագուստի վրա, որը,սակայն, չի պահպանվել:
Ակնհայտ է, որ հուղարկավորության մասնակիցները և կազմակերպիչները նման ձևով փորձել են թույլ չտալ, որպեսզի նա մահից հետո դուրս գա գերեզմանից:
Մոտակայքում եղել է ևս մեկ կնոջ գերեզման. նրա մնացորդների շրջակայքում գտնվել է 17 խաղազառ:










































