Կիևում ԱՄՆ դեսպանատնից հայտնել են, որ կոնկրետ տեղեկություններ են ստացվել նոյեմբերի 20-ին «հնարավոր լուրջ օդային հարձակման» մասին։
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ այսօր դեսպանատունը փակ կլինի։ ԱՄՆ դեսպանատունը խորհուրդ է տալիս Ուկրաինայում գտնվող ամերիկացիներին անմիջապես պատսպարվել օդային հարձակման նախազգուշացման դեպքում։








































