Բրիտանացի փորձագետները անցկացրել են հարցում և պարզել, որ վիրաբույժների 90%-ը վիրահատությունների ժամանակ լսում են երաժշտություն: Ընդ որում, հարցվածների կեսը նախապատվություն է տալիս ռոք ոճի արագ երաժշտությանը: Այս մասին գրում է The Independent-ը:
Հարցված բժիշկների 17%-ն ասել է, որ նախընտրում է փոփ երաժշտություն, իսկ 11%-ը` դասական: Բժիշկների մեծ մասն ասել է, որ երաժշտությունը թույլ է տալիս ստեղծել ներդաշնակ և հանգիստ մթնոլորտ, և միայն հարցվածների 30%-ին այն թույլ է տալիս չձանձրանալ վիրահատությունների ժամանակ:
Ամենաշատը երաժշտություն լսում են այն վիրաբույժները, ովքեր պլաստիկ վիրահատություններ են անում: Քթի, կոկորդի և ականջների հետ գործ ունեցող վիրաբույժներն ամենաքիչն են նախընտրում երաժշտությունը: Հարցված վիրաբույժների 15%-ը նշել է, որ երգում է աշխատանքի ժամանակ:









































