Friday, 12 06 2026
«Ուկրաինան չի կարող ուկրաինացված մնալ»
Երևանում տարեկան հիմնանորոգվելու է 70 կմ ճանապարհ
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Ռուսաստանին Ազգային տոնի առթիվ
20:30
Թրամփը հերքել է Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ իրանական լրատվամիջոցների հրապարակումները
Կիևյան կամուրջը հունիսի 17-ից միչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ կլինի
Առաջընթաց և բարգավաճում․ ԱՄԷ նախագահը շնորհավորել է Փաշինյանին
ՀՌՀ-ն վարչական տույժեր է կիրառել «5-րդ ալիք»-ի և «Հ2»-ի նկատմամբ
19:50
Իսրայելը ԱՄՆ-ի ենթական չէ, այլ դաշնակիցն է
Ի՞նչ եղանակ է սպավում առաջիկայում
19:30
Թրամփը Իրանի գործողությունները ողորմելի է որակել
Փրկարարներն ու ոստիկանները օգնություն են ցուցաբերել կամրջի փլուզման հետևանքով արգելափակված քաղաքացիներին
19:10
Կանադան կխորացնի հարաբերությունները Թուրքիայի հետ
Ավտոմոբիլիստներին գնդակահարելու հումորը անհաջող է․ քաղաքապետի խոսնակ
18:50
Facebook-ում և Messenger-ում տեղի է ունեցել գլոբալ խափանում
Ուզբեկստանի նախագահի ուղերձը՝ «Քաղաքացիական պայմանագրի» հաղթանակի առթիվ
18:30
Մեծ Բրիտանիան, Ավստրալիան և Կանադան խաղաղության հիմնադրամ են ստեղծում իսրայելապաղեստինյան հակամարտության կարգավորման համար
Բրյուսելում քննարկվել են ՀՀ-ԵՄ և ՆԱՏՕ-ի հետ պաշտպանական համագործակցության հարցեր
Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանին թույլ չի տա  միջուկային զենք ունենալ, քանի դեռ  վարչապետ է
Իրանը և ԱՄՆ «մոտ են փոխըմբռնման հուշագրի ստորագրմանը»
17:50
Դեմբելեն պաշտպանել և աջակցել է Մբապեին
ՏԿԵ նախարարն այցելել է Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Չարենցավանի հատված, որտեղ կայծակի հարվածից կամուրջ էր փլուզվել
17:30
ՆԱՏՕ-ն մտադիր է 2027 թվականին սկսել Կոսովոյում իր ուժերի կրճատումը
Առաջիկա ժամերին Գյումրիում և Ապարանում հորդառատ անձրև է սպասվում
17:10
Եվրահանձնաժողովը 540 միլիոն եվրո կհատկացնի ֆերմերներին՝ պարարտանյութերի գների աճի պատճառով
Ընտրակաշառքի գործերով 3 թեկնածու փախուստի մեջ է. Ալեքսանյան
Իսրայելը հայտարարել է մեկ շաբաթում Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 310 թիրախի հարվածելու մասին
Բնապահպանական հորդոր․ կենդանական տեսակների բացթողումը միայն օրենքով սահմանված կարգով
16:30
Հնդկաստանի ԱԳՆ-ն կանչել է Նյու Դելիում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարին առևտրային նավերին հարվածների առնչությամբ
ՀՀ պատվիրակությունը խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել ԵԱՀԿ Մշտական խորհրդի 1568-րդ նիստում
16:10
Լեհաստանի սպառազինությունը համալրվել է F-35 կործանիչներով

Ով խելոք չի մնում, կոխեք փորը թող էթա. Նոր Նորքի 4-րդ զանգվածի բնակիչներն ահաբեկված են

Բաց նամակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ՀՀ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, ՀՀ ոստիկանության պետք Ալիկ Սարգսյանին

Ձեզ դիմում են Նոր Նորքի 4-րդ զանգվածի ահաբեկված, շուրջ 2 տարի վախի ու կրիմինալի մթնոլորտում ապրող բնակիչները:

Անուշադրության, կրիմինալի և ոստիկանության սերտ հարաբերությունների, քաղաքական «մեջք» ունեցողների շնորհիվ Նոր Նորքի 4 զանգվածում տեղի ունեցավ հերթական դանակահարությունը, այս անգամ մահացու ելքով: Մահացավ Ղարաբաղյան պատերազմում կռիվ տված մարդու որդի`ազնիվ ու բարի 24-ամյա Դավիթ Օհանյանը: Նրա ապագան խոստումնալից էր…

Դեպքի մանրամասները ոչ ոք մինչ օրս ճշգրիտ չի հրապարակել, սակայն մեղավորները շարունակում են անպատժելիության մթնոլորտում ազատ տեղաշարժվել: Ինչո՞ւ: Պարոն նախագահ.. Պարոն Ոստիկանապետ..

Բոլորին էլ հայտնի է, որ ծեծկռտուքին մասնակցել է 20-ից ավել մարդ, այդ թվում 15-17 -ը եղել են հանցագործություն կատարողի`Վարաժ Մանուկյանի ընկերները: Թաքցնում են, չեն ուզում պատժել:

Հարգելի Նոր Նորքի ոստիկանության պետ պարոն Մուշեղ Օհանյանը չի մտածում, որ վաղը այդ հանցագործները հնարավոր է իր ընտանիքին, բարեկամին կամ մերձավորին վնասել:

Ինչո՞ւ մինչ այսօր չի ասվում, որ կռիվ սարքողն ու անմիջական մասնակիցը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հայտնի ավագանի Արտակ Ավետիսյանի որդի Նարեկն ու իր ոհմակն են:

Հայտնում ենք ամենայն պատասխանատվությամբ, ուղղակի վախի պատճառով ուղարկում ենք էլեկտրոնային նամակ, դեպքի հետ կապված մանրամասները կոծկելով ակտիվորեն զբաղվում են Նոր Նորքի ոստիկանության պետի տեղակալ Բաղյանը, Նոր Նորքի թաղապետ Մելիք Գասպարյանը, թաղապետի եղբայրը՝ ոստիկանության 7-րդ վարչության աշխատակից Արտակ Գասպարյանը (ով մարդասպանի քավորն է), ովքեր «Բարգավաճի» Արտակի մտերիմ ընկերներն են:

2 տարի է` հանգիստ չենք քնում էդ լակոտների պատճառով, կասեք` չգիտենք ովքեր են, ասում ենք, բոլորը գիտեն` Նարեկ Ավետիսյան, Տարոն Ավետիսյան, Ռաֆայել Ավետիսյան, Թադևոս Ավետիսյան, սրանք Արտակ Ավետիսյանի տղաներն են:

Չգիտե՞ք, որ դեպքի վայրում եղել են իրենց մեքենաներով`Մերսեդես 19-004, Մերսեդես 99-991, Վազ 2121 65-555, Գրանդ Չերոկի 08-778, Արտակի եղբայրը` Արտաշը, ողջ Նոր Նորքում հայտնի թմրամոլ է, ի՞նչ է, չգիտե՞ք: Մյուս եղբայրը հանցագործ է, քրեական աշխարհում հայտնի «Բառեց Արսեն» մականվամբ:

Հերիք եղավ դոշ տան իրենց պապայի բալեքին` հանցագործներին, ում սովորեցրել են մարդասպան լինել: Երիտասարդները, ովքեր Արտակի բիլիարդանոցում են հավաքվում, հենց ոստիկանի բերանից են լսում «ով խելոք չի մնում, կոխեք փորը թող եթա» բառերը:

Սա՛ է մեր ոստիկանությունը Արտակ Գասպարյանի պատկերացմամբ, սա՛ է թաղապետի աշխատանքի ոճը, սա՛ է կաշառակեր Բաղյան կոչեցյալի ու ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի աշխատասեր ավագանին:

Հույս ունենք, որ գոնե այս նամակից հետո իրավիճակը կփոխվի, չէ՞ որ երկրի նախագահ լինելով` մեծարգո Սերժ Սարգսյանն ինքն ասաց ՀՀ Անկախության օրվա ելույթում`Հայաստանը պետք է լինի օրենքի երկիր: Հայցում ենք ձեր օգնությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում