Monday, 13 05 2024
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին
20:10
Ղազախստանի նախկին նախարարը կնոջը սպանելու համար դատապարտվել է 24 տարվա ազատազրկման
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Բագրատ Սրբազանը ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցում
Վայոց ձորում վայրի կենդանիների պատճառով գյուղերին հասցված վնասը մեղմելու նպատակով ծրագիր կիրականցվի
Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Դանիայի Թագավորություն
Լիսկայից կբռնագանձվի Երևանում 5 անշարժ գույք, այդ թվում՝ առանձնատունը, 3 ավտոմեքենա և 9 մլրդ դրամ
Վարչապետին է ներկայացվել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի 2023թ. գործունեության հաշվետվությունը
19:20
Քենիայում ջրհեղեղների հետևանքով մահացածների թիվը գերազանցում է 270-ը
Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ Դոմբրովսկիսը Հայաստանում կմասնակցի ՎԶԵԲ տարեկան հանդիպմանը
Ասում են՝ Ոսկեպարով Արցախ են գնալու․ խիստ դատարկ և առավելապաշտական բովանդակություն
18:50
ԵՄ-ում հայտարարել են մասնակիորեն ռազմական տնտեսության անցնելու մասին՝ Ուկրաինային աջակցելու համար
Սա հիբրիդ զանգված է միջնադարյան կղերականության և սովետառուսական քաղքենիության
18:30
Լեհ ֆերմերները հացադուլ են սկսել Սեյմի շենքում
Ռևանշ է․ նպատակը ՀՀ-ն ամբողջությամբ ռուսական իմպերիային ենթարկեցնելն է
Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 399-ի՝ մեկ շաբաթում ավելանալով 10-ով
ԵԱՀԿ նախագահողը Արցախի հարցը չի համարում փակված
ՀՀ ԱԺ նախագահը ԵԱՀԿ գործող նախագահին է ներկայացրել Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց Հայաստան վերադառնալու հրամայականը
17:48
Հնդկաստանը Իրանի Չաբահար նավահանգիստը 10 տարով գործարկելու պայմանագիր է ստորագրել
Գազայում նախազգուշացրել են վառելիքի պակասի պատճառով հիվանդանոցների աշխատանքի մոտալուտ դադարեցման մասին
17:44
Հանդիպել են Թուրքիայի նախագահն ու Հունաստանի վարչապետը
Զբոսաշրջության կոմիտեի նախագահն ազատվել է պաշտոնից
Իվանիշվիլիի համալսարանի ուսանողները միացել են բողոքի ցույցերին
17:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
17:30
Բլինքենն ու Իսրայելի ՊՆ նախարարը քննարկել են իրավիճակը Ռաֆահում
Գազայում զոհերի թիվը հատել է 35.000-ը

Հայ-վրացական հարաբերությունները նույնն են մնացել

Ասում է Վրաստանի ընդդիմադիր Հանրապետական կուսակցության վարչության անդամ Դավիթ Բերձենիշվիլին
– Պարոն Բերձենիշվիլի, ինչպե՞ս կմեկնաբանեք Wikileaks կայքի այն բացահայտումը, ըստ որի ռուս-վրացական օգոստոսյան պատերազմի ժամանակ Միխեիլ Սաակաշվիլին և նաև Վրաստանի մյուս բարձրաստիճան պաշտոնյաները հրաժարվում էին պատասխանել իրենց հայաստանցի գործընկերների հեռախոսազանգերին:
– Ինձ համար բարդ է այդ հարցի վերաբերյալ որևէ բան ասել, քանի որ ես չգիտեմ` նա պատասխանե՞լ է, թե՞ չի պատասխանել հեռախոսազանգերին, առավել ևս, որ դա պաշտոնական հայտարարություն չէ, և ես չգիտեմ այդ աղբյուրի հավաստիության աստիճանը:
– Երևանում ԱՄՆ դեսպանատունը, մասնավորապես մեկնաբանելով այդ փաստաթղթերի հրապարակումը, չի հերքել դրանց բովանդակությունը, այլ միայն դատապարտել է հրապարակման փաստն ինքնին, և ասել, որ դրանք աշխատանքային փաստաթղթեր են:
– Այսինքն` ոչինչ էլ չեն ասել: Ես չեմ կարող դատողություններ անել այդ փաստից: Բայց մի բան կարող եմ ասել. եթե անգամ պատասխանել է հեռախոսազանգերին կամ չի պատասխանել` դա ի՞նչ լուրջ կապ ունի գործի հետ: Ի՞նչ է, Հայաստանի նախագահն ինչ-որ բա՞ն է առաջարկել, իսկ Սաակաշվիլին հրաժարվե՞լ է: Բացի այն, որ եղել է զանգ, և պատասխան չի եղել, այլ բան գրվա՞ծ է: Ես չեմ կարդացել փաստաթղթերի այդ հատվածը: Ես, իհարկե, չգիտեմ, բայց չեմ կարծում, թե դա ինչ-որ լուրջ բան է: Ես հիշում եմ, որ պատերազմի ժամանակ հայկական պատվիրակությունը եկել է Վրաստան և առաջարկել էր իր օժանդակությունը` երկաթգծի վերականգնման աշխատանքներում, այն բանից հետո, երբ ռուսական զորքերը ռմբակոծել են երկաթուղային կամուրջը: Ես դա հիշում եմ, որ նրանք իրենց հետ բերել էին երկաթգծի փայտակոճեր (шпалы) այդ ճանապարհի վերականգնման համար, որպեսզի Հայաստանը, ինչպես և նախկինում, կարողանա օգտվել վրացական երկաթուղային տրանսպորտից: Դա ես հիշում եմ, իսկ թե ինչպիսի շփումներ են եղել կամ շփման ինչպիսի փորձեր են եղել նախագահների մակարդակով` այդ մասին ես ոչինչ ասել չեմ կարող:
– Հրապարակված փաստաթղթում խոսվում է նաև այն մասին, որ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ամերիկացիների հետ զրույցում ակնարկել է Ջավախքի մասին, որ հայկական կողմը չի օգտագործում այդ խաղաքարտը, չնայած վրացական կողմի նման պահվածքին:
– Ջավախքը Հայաստանի կողմից ճանաչված է որպես հարևան Վրաստանի մաս, և պատերազմի ժամանակ էլ` այնտեղ չեն եղել ոչ մի ռազմական գործողություններ: Ի՞նչ վտանգ կարող էր լինել այնտեղ:
– Պարոն Բերձենիշվիլի, կարծիք կա, որ հայ-վրացական հարաբերությունները, ըստ էության, կախված են ռուս-վրացական հարաբերություններից: ՆԱՏՕ-ի վերջին գագաթնաժողովից հետո, երբ որոշակի ռևերանսներ եղան Վրաստանի կողմից ՌԴ հանդեպ, արդյո՞ք դա կարող է ազդել նաև հայ-վրացական հարաբերությունների վրա:
– Իմ կարծիքով, հայ-վրացական հարաբերությունները ինչպես որ բարիդրացիական են եղել օգոստոսյան պատերազմից առաջ, այդպիսին էլ մնացել են այդ պատերազմից հետո: Չնայած ռուսական ճնշումներին, Հայաստանը չճանաչեց Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը, այնպես որ, ես կարծում եմ, որ Հայաստանի և Վրաստանի հարաբերությունները մնացել են նույն մակարդակի վրա, ինչպես որ նախկինում: Եղել են ղեկավարների հանդիպումներ ե՛ւ օգոստոսյան պատերազմից առաջ, ե՛ւ օգոստոսից հետո: Ոչ մի առանձնահատուկ բան այդտեղ չկա, և Հայաստանը վարում է նույն արտաքին քաղաքականությունը, ինչ որ վարում էր մինչ այդ: Հայաստանը Վրաստանով առևտուր է անում այլ երկրների հետ, որքան ես գիտեմ` Հայաստանն իր արտաքին առևտրի մոտ 70 տոկոսը վարում է Վրաստանի միջոցով: Այնպես որ, ռուս-վրացական հարաբերությունները բոլորովին կապ չունեն հայ-վրացական հարաբերությունների հետ: Առավել ևս, որ Հայաստանն այս ընթացքում ուրիշ հարևան չի գտել, որի միջոցով կկարողանար առևտուր անել արտաքին աշխարհի հետ:
– Այսինքն, Ձեր կարծիքով, այս ամենը որևէ փոփոխություն չի՞ մտցրել հայ-վրացական հարաբերություններում:
– Դա իմ կարծիքը չէ, դա փաստ է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում