Sunday, 21 06 2026
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին

Վլադիմիր Պուտինը Հայաստանի դեսպանի հետ առանձնազրույց կունենա՞

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Պեսկովն անոնսավորել է, որ Կրեմլում նախագահ Պուտինը կընդունի նորանշանակ դեսպանների հավատարմագրերը և, ինչպես ավանդույթն է սահմանում, հանդես կգա արտաքին քաղաքականության մասին ելույթով:

Նախօրերին Ռուսաստանի նախագահը հարցազրույց է տվել «60 րոպե» հեռուստահաղորդմանը: Դժվար չէ հասկանալ, որ թե՛ հարցազրույցը, թե՛ երկու տասնյակից ավելի դեսպանների հավատարմագրերի հանդիպումը կազմակերպվել են ԱՄՆ նախագահական ընտրություններին ընդառաջ և քվեարկության օրը:

Կարելի է համարել, որ Վլադիմիր Պուտինը ուղերձ է հղում Միացյալ Նահանգներին և արևմտյան աշխարհին: Ըստ էության՝ դա նույնն է, ինչ նա ասել է հունիսի 14-ին՝ Մոսկվան պատրաստ է Կիևի հետ բանակցությունների, բայց դրանք առաջին հերթին պետք է երաշխավորեն Ռուսաստանի շահերը:

«Ես ասում եմ պարզ, առանց ամաչելու. ելքը պետք է լինի հօգուտ Ռուսաստանի, այն հիմքի վրա, որ ձևավորվել են մարտի դաշտում»,– հեռուստահարցազրույցի ժամանակ ասել է Վլադիմիր Պուտինը:

Պուտինը հիշեցրել է, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Նյու Յորքից կապվել է իր օգնական Ուշակովի հետ և Ուկրաինայի անունից առաջարկություն արել, բայց հաջորդ օրը Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Մոսկվայի հետ ոչ մի բանակցություն չի կարող լինել:

Նա խոսել է նաև Կազանում Թուրքիայի նախագահի հետ բանակցությունների մասին: Ըստ Պուտինի՝ Էրդողանն առաջարկել է վերսկսել հացահատիկի արտահանման և Սև ծովի ականազերծման հարցով բանակցություններ: «Ռուսաստանը դեմ չէ, երբեք չի հրաժարվել բանակցություններից, բայց ստեղծված իրավիճակում առաջնայինը մեր ազգային շահերն են»,– ասել է Պուտինը:

Պուտինը նաև Ուկրաինայի ներքաղաքական իրավիճակն է գնահատել: Նրա կարծիքով՝ Զելենսկին բանակցությունների չի գնում, հրադադար չի հաստատում, քանի որ այդ դեպքում հարկ կլինի վերացնել ռազմական դրությունը և գնալ նոր ընտրությունների:

Ամենայն հավանականությամբ՝ Ռուսաստանի նախագահը նույն թեզիսները շարադրելու է նաև դեսպանների հավատարմագրերն ընդունելու արարողության ելույթում: Նրա մամուլի քարտուղարը, ի դեպ, նաև անոնսավորել է, որ երեկոյան Կրեմլում Պուտինը մի քանի ոչ հրապարակային հանդիպումներ կունենա:

Խոսքը, հավանաբար, առանձին երկրների դեսպանների հետ քննարկումների մասին է: Ըստ տեղեկությունների՝ ՌԴ նախագահին հավատարմագիր կհանձնի նաև Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը: ՌԴ նախագահը նրա հետ առանձնազրույց կունենա՞:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում