Monday, 22 06 2026
Կարապետյանը կզբաղվի իր կալուգյան գործերով, իսկ խմբակցության կուռացիան կհանձնի Քոչարյանին
Ամենաթողություն է սա. հեղափոխությունը կավարտվի, երբ իշխանության բոլոր ճյուղերը ծառայեն քաղաքացուն
Ռուսաստանը անկախ Հայաստան երբեք չի ընդունի, մյուս կողմից՝ մեզ երբեք չի ներվի շրջադարձը դեպի ՌԴ
Մոսկվայի սպառնալիքը կոնկրետ և հասցեական է
Թբիլիսիի մետրոյում ռելսերի վրա ընկնելու հետևանքով երիտասարդ կին է մահացել
«Մեր ժամանակների հերոսը». Արմեն Պապյան
07:30
Մերիլենդ նահանգում ինքնաթիռի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվել
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում

Ինչի՞ն են սպասում Իրանն ու Ռուսաստանը

Կազանում տեղի ունեցած ԲՐԻԿՍ գագաթնաժողովի հանդեպ ուշադրությունից դուրս մնաց մի հանգամանք, որը, սակայն, թերևս, շատ էական նշանակություն ունի անմիջականորեն նաև Կովկասի անվտանգության միջավայրի համար: Կազանում սպասվում էր ռուս-իրանական ռազմավարական համապարփակ պայմանագրի ստորագրում, սակայն գագաթնաժողովից օրեր առաջ հայտարարվեց, որ փաստաթուղթը չի ստորագրվի Կազանում:

Ըստ հաղորդագրության՝ ստորագրումը կլինի Մոսկվայում՝ Իրանի նախագահի առանձին այցելության շրջանակում, առավել հանդիսավորության ու նշանակալիության համար, որպեսզի այդ կարևոր իրադարձությունը չասոցացվի ԲՐԻԿՍ ընդհանուր միջոցառումների հետ և «չկորի» այդ ֆոնին: Այս բացատրությունը կարող է իր մեջ պարունակել որոշակի ռացիոնալություն, որովհետև ռուս-իրանական այդ պայմանագիրը, անշուշտ, կլինի չափազանց կարևոր միջազգային իրադարձություն, եթե այն տեղի ունենա:

Դա, ըստ էության, կլինի թերևս աշխարհակարգային վերափոխումների առանցքային ցուցիչներից մեկը և նոր աշխարհակարգի ճարտարապետության կարևոր դետալներից մեկը: Բայց պայմանագրի մասին խոսվում է արդեն ամիսներ, հայտարարվում, որ դրա շուրջ աշխատանքն ավարտված է, սակայն ոչ մի կերպ չի ստացվում ստորագրել այն: Նախ՝ ռուսական կողմը հայտարարեց, որ ստորագրմանը խանգարել է նախագահ Ռեյիսիի մահը: Ըստ Մոսկվայի՞ կար արդեն ստորագրման պայմանավորվածություն, բայց նախագահի ողբերգական մահը փոխեց ամեն ինչ: Երբ Իրանի նախագահի պաշտոնը ստանձնեց Մասուդ Փեզեշկիանը՝ ռեֆորմատորական թևից, ռուսական կողմի մոտ կար ակնառու մտահոգություն, որ դա կարող է փոխել ծրագրերը և Թեհրանը կարող է հրաժարվել պայմանագրից: Մոսկվան ակնհայտ ջանք գործադրեց հասկանալու համար, թե արդյո՞ք պայմանավորվածությունները մնում են ուժի մեջ:

Իրանը հաստատեց, թե՛ Գերագույն հոգևոր առաջնորդի շուրթերով, թե՛ նորընտիր նախագահի: Ըստ այդմ` հայտարարվում էր, որ Կազանում կլինի ստորագրում՝ ԲՐԻԿՍ գագաթնաժողովի շրջանակում: Սակայն ընդամենը դրանից մի քանի օր առաջ եղավ այլ հայտարարություն, որ պայմանագիրը կստորագրվի նոյեմբերին Մոսկվայում՝ Իրանի նախագահի այցի ընթացքում: Բայց Իրանի նախագահը պատրաստվու՞մ է այցելել, և ե՞րբ, սա դեռ հայտնի չէ: Հոկտեմբերի 31-ին ՌԴ արտգործնախարար Լավրովը հերթական անգամ հայտարարել է, որ պայմանագիրը շուտով կստորագրվի:

Սակայն, որքան հայտարարվում է շուտով ստորագրվելու մասին, այնքան ավելի ստացվում է տպավորություն, որ այդուհանդերձ ինչ-որ բան կողմերին խանգարում է, կամ կողմերից առնվազն մեկին խանգարում է ի վերջո դնել ստորագրությունը մեծ պայմանագրի տակ: Խոսքը չհամաձայնեցվա՞ծ դետալի մասին է՝ կողմերի միջև, թե՞ կողմերից մեկի որևէ այլ հաշվարկի, կամ խանգարող հանգամանքի: Կամ, կա՞ արդյոք ԱՄՆ նախագահի ընտրության արդյունքի սպասում, որից հետո կլինի հստակ կողմնորոշում՝ ստորագրում են Թեհրանն ու Մոսկվան, թե՞ ոչ: Ինչպես հայտնի է, ԱՄՆ վարչակազմը բազմիցս մտահոգություն է հայտնել ռուս-իրանական ռազմավարական գործակցության խորացման առնչությամբ, ասելով, որ կանի դա թույլ չտալու համար անհրաժեշտ քայլերը:

Ընդ որում՝ Վաշինգտոնի զգուշացումները ուղիղ վերաբերել են նաև Կովկասին, երբ հայտարարվել է, որ ռուս-իրանական դաշինքը լավ չէ Կովկասի համար: Մյուս կողմից, սակայն, այդ դիրքորոշումով Վաշինգտոնը կամա, թե ակամա, խթանելու է հենց ռուս-իրանական գործակցություն: Կամ դա թույլ չտալու համար պետք է իսկապես անկասելի և ուժգին սպառնալիքով ահաբեկի կողմերից որևէ մեկին՝ հետ պահելով ստորագրությունից, և կամ պայմանավորվի նրանցից որևէ մեկի հետ: Այդ համատեքստում բավականին ուշագրավ էր ԲՐԻԿՍ գագաթնաժողովից առաջ Հայաստանին ու Ադրբեջանին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նամակը և առաջարկները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում