Thursday, 02 07 2026
Մերձավոր Արևելքում Հայաստանին ձեռնտու փոփոխություններ են. նոր հնարավորություններ են բացվում
Էրդողանի կոշտ պատասխանը Նեթանյահուին. Թուրքիային զրպարտելով՝ փորձում են մաքրել իրենց անունը
Ալիևը «վրիպե՞լ է, թե՞ շահել»
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ

Կազանից հետո Նիկոլ Փաշինյանը հավաքել է բոլորին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կազանյան այցից հետո, որտեղ երկկողմ հանդիպում էր ունեցել Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ, Երևանում հավաքել է կառավարող ՔՊ կուսակցության, այսպես ասած, ընդլայնված կազմին՝ ՔՊ վարչություն, ՔՊ խորհրդարանական խմբակցություն, կառավարության ՔՊ-ական անդամներ:

Հանդիպումը տեղի է ունեցել խորհրդարանում, ինչի մասին Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում: Կազանի հանդիպումից հետո կառավարող ուժի ընդլայնված կազմով այդ հանդիպումը թերևս խոսում է այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը կամ հայտնել է հատուկ տեղեկություններ, որոնք ենթադրում են կառավարող ուժի որևէ որոշում, կամ Նիկոլ Փաշինյանը Կազանից հետո շոշափել է որոշակի տրամադրություններ, գուցե Կազանում ինչ-որ քննարկումների «իմպլեմենտացիայի» ներքին հնարավորությունները հասկանալու համար:

Չի բացառվում, որ Նիկոլ Փաշինյանը ՔՊ վերնախավի ընդլայնված հավաքի մասնակիցներին ներկայացրել է առաջարկները, որ Հայաստանին ու Ադրբեջանին Կազանից անմիջապես առաջ արեց ԱՄՆ նախագահ Բայդենը, և արձագանքը, որ տվել են դրան ՌԴ-ն ու Իրանը: Բոլոր դեպքերում, հետկազանյան երևանյան այդ ընդլայնված հավաքը հուշում է այն, ինչի վերաբերյալ դիտարկում արել էի նախօրեին Կազանում Փաշինյան-Ալիև հանդիպմանն անդրադարձում. Կազանի հանդիպումը, որ տևել է մեկ ժամից քիչ ավելի, չէր կարող լինել պարզապես ընդհանուր խոսակցություն և դրանում քննարկվել է որոշակի կոնկրետություն ունեցող առարկա:

Ինչ, հատկապես, բնականաբար ասելը բարդ է, սակայն Երևան վերադարձից հետո ՔՊ վերնախավի հետ կայացած հանդիպումը բավականին խոսուն է: Ընդ որում՝ այդ ֆոնին նաև հատկանշական է, որ Երևանն ու Բաքուն փաստորեն Կազանից հետո «համատեղ» վավերացրին սահմանազատման ու սահմանագծման կանոնակարգը, այն դեպքում, երբ Երևանը մինչ այդ սկսել էր ներպետական վավերացման գործընթացը, իսկ Բաքվում այդպիսի գործընթացի մասին խոսք իսկ չկար: Ինչպես արդեն անդրադարձել եմ, կանոնակարգի այդ «համատեղ» վավերացումը, ըստ ամենայնի, «միանվագ» գործողություն չէ, այլ Կազանում քննարկված որոշակի ավելի շատ բաղադրիչներ ենթադրող հարցի մի դրվագ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում