Friday, 12 06 2026
19:50
Իսրայելը ԱՄՆ-ի ենթական չէ, այլ դաշնակիցն է
Ի՞նչ եղանակ է սպավում առաջիկայում
19:30
Թրամփը Իրանի գործողությունները ողորմելի է որակել
Փրկարարներն ու ոստիկանները օգնություն են ցուցաբերել կամրջի փլուզման հետևանքով արգելափակված քաղաքացիներին
19:10
Կանադան կխորացնի հարաբերությունները Թուրքիայի հետ
Ավտոմոբիլիստներին գնդակահարելու հումորը անհաջող է․ քաղաքապետի խոսնակ
18:50
Facebook-ում և Messenger-ում տեղի է ունեցել գլոբալ խափանում
Ուզբեկստանի նախագահի ուղերձը՝ «Քաղաքացիական պայմանագրի» հաղթանակի առթիվ
18:30
Մեծ Բրիտանիան, Ավստրալիան և Կանադան խաղաղության հիմնադրամ են ստեղծում իսրայելապաղեստինյան հակամարտության կարգավորման համար
Բրյուսելում քննարկվել են ՀՀ-ԵՄ և ՆԱՏՕ-ի հետ պաշտպանական համագործակցության հարցեր
Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանին թույլ չի տա  միջուկային զենք ունենալ, քանի դեռ  վարչապետ է
Իրանը և ԱՄՆ «մոտ են փոխըմբռնման հուշագրի ստորագրմանը»
17:50
Դեմբելեն պաշտպանել և աջակցել է Մբապեին
ՏԿԵ նախարարն այցելել է Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Չարենցավանի հատված, որտեղ կայծակի հարվածից կամուրջ էր փլուզվել
17:30
ՆԱՏՕ-ն մտադիր է 2027 թվականին սկսել Կոսովոյում իր ուժերի կրճատումը
Առաջիկա ժամերին Գյումրիում և Ապարանում հորդառատ անձրև է սպասվում
17:10
Եվրահանձնաժողովը 540 միլիոն եվրո կհատկացնի ֆերմերներին՝ պարարտանյութերի գների աճի պատճառով
Ընտրակաշառքի գործերով 3 թեկնածու փախուստի մեջ է. Ալեքսանյան
Իսրայելը հայտարարել է մեկ շաբաթում Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 310 թիրախի հարվածելու մասին
Բնապահպանական հորդոր․ կենդանական տեսակների բացթողումը միայն օրենքով սահմանված կարգով
16:30
Հնդկաստանի ԱԳՆ-ն կանչել է Նյու Դելիում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարին առևտրային նավերին հարվածների առնչությամբ
ՀՀ պատվիրակությունը խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել ԵԱՀԿ Մշտական խորհրդի 1568-րդ նիստում
16:10
Լեհաստանի սպառազինությունը համալրվել է F-35 կործանիչներով
Երկրաշարժ՝ Հայաստանում
Երկրաշարժ՝ Ադրբեջանում
Ձերբակալվել է ԵՊՀ-ի դասախոս՝ իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի համար
Թիվ 12/13 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվել
ՀԾԿՀ-ն և HELVETAS SWISS Intercooperation-ը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր.
15:10
Ռուսաստանն ու Ուկրաինան նոր փոխադարձ հարվածներ են հասցրել
Ինչո՞ւ ապրիլյան քառօրյա մարտերից հետո Երևանում բացվել է Նժդեհի արձանը

Վենետիկում կրկնապատկել են մեկօրյա այցի վճարը և վճարովի մուտքի օրերի թիվը

Վենետիկի մուտքի տոմսի գինը 2025 թվականին կբարձրանա՝ 5 եվրոյից հասնելով 10 եվրոյի նրանց համար, ովքեր այցելությունն ամագրում են վերջին պահին։ Բացի այդ, գրեթե կկրկնապատկվի այն օրերի թիվը, որոնց ընթացքում զբոսաշրջիկները պետք է վճարեն մուտքի համար։

Այս մասին հաղորդում են մի շարք լրատվամիջոցներ՝ վկայակոչելով Վենետիկի քաղաքապետին։

2025 թ. ապրիլից կսկսվի քաղաք փորձնական վճարովի մուտքի նոր շրջանը։ Ընթացիկ տարվա համեմատ այդ ժամանակահատվածը գրեթե կկրկնապատկվի՝ 29-ից հասնելով 54 օրվա, իսկ տոմսի գինը կբարձրանա մինչև 10 եվրո, եթե զբոսաշրջիկն այն պատվիրի այցելությունից չորս օրից պակաս ժամանակամիջոցում։

Վճարովի օրերը, ինչպես հայտարարել է քաղաքապետարանը, բաժին են ընկնում զբոսաշրջիկների ամենամեծ հոսքի ամիսների՝ մայիսի, հունիսի և հուլիսի որոշակի օրերին (շաբաթ և կիրակի օրեր, արձակուրդներ, տոներ)։ Վճարը, որի սահմանման որոշումը կայացվել է դեռևս 2019 թվականին, վերաբերում է միայն նրանց, ովքեր Վենետիկ են ժամանում մեկ օրով՝ առավոտից մինչև երեկո։ Նրանք, ովքեր մնում են գիշերելու, վճարում են լրացուցիչ տուրիստական ​​հարկ, որի չափը կախված է հյուրանոցի մակարդակից։

Անվճար Վենետիկ կթողնեն մինչև 14 տարեկան երեխաներին՝ նույնիսկ մեկօրյա այցի դեպքում, ինչպես նաև զանազան համաժողովների և սպորտային մրցումների մասնակիցներին։ Իսկ առանց տոմսի այցելուներին կտուգանեն:

Վենետիկը՝ Իտալիայի ամենաշատ այցելուներ ունեցող քաղաքներից մեկը, համարվում է «մահացող քաղաք»։ Բնակիչների թիվն անցյալ դարի կեսերից զգալիորեն նվազել է, շատ վենետիկցիներ հեռացել են՝ վաճառելով իրենց տները կամ փոխել են իրենց գործունեության բնույթը և սկսել զբոսաշրջիկների ընդունել։ Նրանք, ովքեր մնացել են քաղաքում, դժգոհում են զբոսաշրջիկների ճնշող բազմությունից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում