Նեպալի մայրաքաղաք Կատմանդուի օդանավակայանի մոտակայքում այսօր առավոտյան ինքնաթիռ է վթարվել, ինչի հետևանքով զոհվել են 18 զբոսաշրջիկներ: Ինչպես հայտնում է «Ֆրանս Պրեսս» գործակալությունը` տուրիստական ինքնաթիռում գտնվել է 19 մարդ, ողջ է մնացել միայն մեկը:
Buddha Air ավիաընկերության Beechcraft ինքնաթիռը զբոսաշրջիկներին Էվերեստից մայրաքաղաք էր տեղափոխում:
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ զբոսաշրջիկների ինքնաթիռը կորել էր ռադարների էկրաններից: Առայժմ հայտնի չէ, թե զոհերը որ երկրների քաղաքացիներ էին:









































