Դամասկոսում հարձակում է տեղի ունեցել այդ երկրում Ֆրանսիայի դեսպան Էրիկ Շևալյեի վրա: Ինչպես հայտնում է Mignews-ը, դեսպանը հարձակման է ենթարկվել իշխող ռեժիմի կողմնակիցների կողմից, ովքեր Շևալյեի վրա քարեր և ձվեր են նետել:
Գերմանական dpa գործակալությունը նշում է, որ Ֆրանսիայի դեսպանին փողոցում նկատել են Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի ռեժիմի մի խումբ կողմնակիցներ և հարձակվել նրա վրա: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի արտգործնախարարը Սիրիայի իշխանություններին մեղադրել էր «մարդկության դեմ գործած հանցագործությունների» մեջ:










































