ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը և պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը հանդիպել են Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) միջխորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար Սիթի Ռոզամարիենտի Դաթո Հաջի Աբդուլ Ռահմանի հետ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից, ԱԺ փոխնախագահը շնորհակալություն է հայտնել գլխավոր քարտուղարին՝ Հայաստանին դիտորդի կարգավիճակ տրամադրելու հարցում աջակցելու համար:
Հանդիպմանը քննարկվել են ՀՀ ԱԺ և ԱՍԵԱՆ խորհրդարանական վեհաժողովի հետ համագործակցության հնարավոր հեռանկարները:
Ըստ աղբյուրի՝ Ռահմանն իր հերթին կարևորել է Հայաստանի մասնակցությունն AIPA-ի աշխատանքներին՝ այն համարելով ԱՍԵԱՆ ԽՎ-ի հետ թե՛ բազմակողմ, թե՛ երկկողմ մակարդակներում կապեր հաստատելու կարևոր հարթակ:
Կողմերը համագործակցությունը շարունակելու պատրաստակամություն են հայտնել:










































