«Վենեսուելայի իշխանությունները թաքցնում են երկրի նախագահ Ուգո Չավեսի առողջական վիճակը, քանի որ վախենում են նրա բացակայության դեպքում պարտվել մոտակա ընտրություններում»,- հայտնում է «Ռիա Նովոստին»` հղում անելով «Ամերիկյան երկրների կազմակերպություն»-ում ԱՄՆ փոխդեսպան Ռոջեր Նորյեգայի խոսքերին:
Դիվանագետը մասնավորապես հայտարարել է. «Վենեսուելայի կառավարության անդամները վստահ են, որ կարող են հաղթել ընտրություններում միայն Ուգո Չավեսի հետ»: Նախագահական ընտրություններն այս երկրում նշանակված են 2012 թ. հոկտեմբերի 7-ին:
Հիշեցնենք, որ Վենեսուելայի նախագահը տառապում է անբուժելի հիվանդությամբ, նրա մոտ քաղցկեղ է հայտնաբերվել, ինչի կապակցությամբ Չավեսը մի քանի անգամ քիմիական բուժման է մեկնել Կուբա:










































