Wednesday, 10 06 2026
Պեսկովը չի բացառել Փաշինյան-Պուտին հանդիպման հնարավորությունը ընտրությունների արդյունքների վերջնական ամփոփումից հետո
Թալիբանին շնորհավորող Ռուսաստանից ակնկալիք պետք չէ ունենալ
18:10
Թրամփի ընտանիքը միլիարդներ է վաստակել կրիպտոարժույթից. Reuters-ի բացահայտումը
Հայաստանում Ռուսաստանի կրեատուրան քաղաքական ռեսուրս չէ նաև Ռուսաստանի համար
17:50
Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտումները վնասում են դիվանագիտությանը
ՀՀ սեփականության իրավունքն է գրանցվել Քանաքեռավան գյուղի շուրջ 20.6 հա մակերեսով անշարժ գույքի նկատմամբ. Նիկոլ Փաշինյան
17:30
Պեկինը զսպվածության կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին
Չեմ մոռանում վերցնել ՀԴՄ. վարչապետ
17:10
Ուկրաինան ստեղծում է Patriot համակարգի սեփական այլընտրանքը. The Telegraph
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
Ֆիդանը կմեկնի Մոսկվա
Սրանք մեկը մյուսից ունիկալ են. Արայիկ Հարությունյան
16:30
Բելֆաստում անկարգություններ են
Հակառակ մանիպուլյացիաներին՝ մեր երկրում հանցագործությունները նվազել են. ՆԳՆ խոսնակ
Հայաստանը կրկին չի մասնակցել ՀԱՊԿ միջոցառումներին. Լավրով
Երևանի հասարակական վայրերում շարունակվում է էլեկտրոնային թափոնների հավաքագրումը
Ալիջան և Աքյաքա անցակետերի բացումով հայ-թուրքական առևտուրը արագ կհասնի 1 մլրդ դոլարի. Yeni Şafak
Մտադիր չենք հանդուրժել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցում Երևանի մոտեցումը. Զախարովա
15:30
Չինաստանը և Հյուսիսային Կորեան կարևոր համաձայնությունների են հասել Փհենյանում. Սի Ծինփին
Անհասկանալի և անընդունելի է․ Զախարովան՝ հայաստանյան ընդդիմադիրների «հալածանքների» մասին
15:10
Իրանն ու ԱՄՆ-ը մոտ են մեծ միջուկային գործարքին. մանրամասներ
Ղազախստանը սահմանադրությամբ փակել է Նազարբաևի դարաշրջանը
14:50
Իրանը տարածաշրջանի երկրներին կոչ է արել իրենց տարածքները չտրամադրել ԱՄՆ-ի հարձակումների համար
Նպատակը՝ պառակտում մտցնելն է․ ըստ Զախարովայի՝ ԵՄ-ն փորձում էր վերահսկել ՀՀ-ում ընտրական ցիկլը
14:30
Իրանի զինված ուժերը գրոհել են տարածաշրջանում ԱՄՆ-ի շահերը ներկայացնող 21 օբյեկտի վրա
Չունենք որևէ դեպք, երբ առանց դատարանի թույլտվության՝ ՀԿԿ-ն իրականացրել է գաղտնալսում․ Նահապետյան
14:10
Մոսկվան և Կիևը փոխադարձ հարվածներ են հասցրել. Ուկրաինայում կան վիրավորներ
ՀԿԿ նախագահը խոստանում է նոր բացահայտումներ, խուզարկություններ, ձերբակալություններ, հետապնդումներ
13:50
Այս տարի Հայաստանում կանխատեսվում է ՀՆԱ-ի շուրջ 5.25% աճ. ԱՄՀ
Եթե կա արձանագրություն, ձայների փոշիացում լինել չի կարող․ ԿԸՀ նախագահը՝ ընտրությունների մասին

Ով է ումից «հուշտ» լինում Էջմիածնում

Վերջին ամիսների ընթացքում ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի ընտանիքի շուրջ խոսակցությունները և նրանց առաջիկա անելիքների շուրջ կանխատեսումները մամուլի էջերից չեն իջնում: Օրինակ` նշվում է, որ անկախության 20-ամյակի առթիվ անցկացվող զինվորական շքերթի համար Մանվել Գրիգորյանը 20 տանկ է նվիրել, որպեսզի որդին և կինը` Նազիկը, ընտրվեն ԱԺ պատգամավոր: Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի ջերմուկի գործարանի 2-րդ մասնաշենքն է գնել և այլն, և այլն: Պարզելու համար` արդյո՞ք այս խոսակցությունները համապատասխանում են իրականությանը, թե՞ ոչ, զրուցեցինք անձամբ Մանվել Գրիգորյանի որդու` Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հետ:

Կարեն Գրիգորյանը մեզ հետ զրույցում, անդրադառնալով տարածված ասեկոսեների պատճառահետևանքային կապերին, ասաց. «Ինձանից լավ գիտեք, որ այդ լուրերի պատճառը թերթի վաճառքի խնդիրն է: Մեր ընտանիքի թեման դարձրել են թերթի վաճառքի խթանման միջոց: Իսկ մենք սովորական մարդու պես ապրում և արարում եք: Մենք մեր գործն ենք անում, ոչ ուզում ենք ինչ-որ մեկի հացը կտրել, ոչ էլ չգիտեմ եսիմ ինչ անել: Լավ կանեք գրողից հարցնեք, թե իրեն այդ ինֆորմացիան որտեղից: Առավոտից երեկո նայում եմ, թե մեր ընտանիքի շուրջ ինչքան թեմաներ են գրում: Բայց այդքանից և ոչ մեկը իրականությանը չի համապատասխանում: Հետևաբար, չեմ էլ ցանկանում անդրադառնալ այդ ամենին: Փորձում եմ անուշադրության տալ, քանի որ այդ ամենը իրականությանը մոտ չէ: Հետևաբար` ես չեմ ցանկանա ո՛չ տանկերի պատմությանը անդրադառնալ, ո՛չ իմ և Նազիկի կողմից ԱԺ պատգամավոր դառնալու մտադրությանը, ո՛չ էլ Վայոց ձորի Վայք քաղաքի ջերմուկի գործարանի 2-րդ մասնաշենքի գնմանը, քանի որ այդ ամենում իմաստ չեմ տեսնում»: Մեր այն դիտարկմանը, թե այստեղ ինքը միայն թերթերի վաճառքի՞ խնդիր է տեսնում, թե՞ քաղաքական պատվեր` պատասխանեց. «Ես չգիտեմ, թե որ թերթի հետևում ով է կանգնած, որ տեսնեմ` ինչ-որ պատվեր կա, թե` ոչ: Ես ուղղակի փորձում եմ իմ գործն անել և որքան հնարավոր է` լավ»:

Ավելի ուշ մեզ հետ կապ հաստատեց Էջմիածնի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Վարդան Վարդանյանը` հետևյալ հարցադրմամբ. «Կարեն Գրիգորյանի նման քաղաքապետը, որ այդ մասշտաբի աշխատանքներ է իրականացնում, կթողնի կգնա՞ ինչ-որ տեղ, կարծում եք: Որ խնդրեն էլ` չի գնա ախր: Ինքն անընդհատ քաղաքապետի պաշտոնում է առաջադրվելու, որովհետև շատ լավ է աշխատում ժողովրդի հետ: Իսկ տանկերի մասով ասեմ, որ վատ բան չէր լինի, որ նվիրված լիներ:

Վատ է, որ նշում են, թե ինչ-որ բանի դիմաց: Նախ` սկսենք այնտեղից` կարո՞ղ է ինչ-որ անհատ տանկ գնել, թե` ոչ: Ավելին` իրեն կվաճառե՞ն: Եվրոպայում սովորական սպառազինությունների մասին համաձայնագիր կա, չէ՞: Դրանով նախատեսված քանակի տանկեր եթե ունես, ապա նույնիսկ պետությանը տանկ չեն վաճառի: Ուր մնաց ինչ-որ մարդու վաճառեն, նա էլ առնի-բերի: Բանակի, Հայաստանի համար գեներալը ինչ կարողացել արել է: Իր ամբողջ գերդաստանին տարել է պատերազմ, 13 հոգի զոհվել են: Այդ թվում` իր երկու հարազատ եղբայրներն են զոհվել: Այսինքն` եթե հնարավորություն ունենար, տանկ էլ կնվիրեր, բայց նախ օրենքի խնդիրներ կան»: Նրա խոսքերով, իրենք գիտեն նույնիսկ, թե ովքեր են տարածում այդ ինֆորմացիան: «Բայց անուններ կնախընտրեմ չտալ, միայն կարող եմ ասել, որ այն մարդիկ են, ովքեր ցանկանում են ԱԺ պատգամավոր ընտրվել և վախենում են, որ կամ Կարենը կդնի, կամ Նազիկը, կամ Գեներալը: Իսկ այդ դեպքում իրենք շանս չեն ունենա, որովհետև ժողովուրդը այս մարդկանց հարգում է ու կընտրի: Հետևաբար` իրենք իրենցից հուշտ եղած, ընկել են սադրանքների հետևից: Այս մարդիկ իսկապես չեն ցանկանում առաջադրվել, ԱԺ պատգամավոր ընտրվել, նման նպատակներ չունեն»,- ավելացրեց Վարդան Վարդանյանը, ով նաև գեներալ Մանվել Գրիգորյանի խորհրդականն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում