«Առաջին լրատվականի» տեղեկություններով ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ` Մարսել Մաթևոսյանի որդին երեկ գիշերն անցկացրել է ոստիկանության բաժանմունքում և ներկա պահին էլ դեռևս այնտեղ է:
Հիշեցնենք, որ երեկ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ Մարսել Մաթևոսյանի որդին մի շարք անձանց հետ բերման էր ենթարկվել Երևանի պետական համալսարանի մոտակայքից` մի քանի մեքենաների պատկանելությունը ճշտելու ուղղությամբ իրականացվող միջոցառումների շրջանակում:
Մինչ այդ, սակայն, նշվում էր, որ Մաթևոսյանի որդին կապ ունի երեկ առավոտյան Երևանի Մյասնիկյան պողոտայում վնասազերծված հանցավոր խմբի հետ, որը կասկածվում էր վերջերս Երևանում մի շարք նախկին և ներկա պաշտոնյաների բնակարանների վրա ավազակային հարձակումներ կատարելու մեջ:










































