Լոս Անջելեսում հեռարձակվող «Վարագույր» հեռուստածրագրի հեղինակ Ռուդիկ Հովսեփյանը երեկ «ՀԺ»-ի հետ զրույցում ասել է, որ Հայաստանի հյուպատոսարանը գաղտնի է պահում Սերժ Սարգսյանի՝ Լոս Անջելես այցելության գրաֆիկը:
«Ըստ Հովսեփյանի` նման գաղտնիության պատճառն այն է, որ հյուպատոսարանը մտավախություն ունի, որ տեղի հայությունը տարերային ակցիաներ կկազմակերպի ընդդեմ Սարգսյանի ժամանման, որ սպասվում էր երեկ երեկոյան»:









































