Ֆրանսիական լրատվամիջոցները հայտնում են, որ երկրի նախկին նախագահ Ժակ Շիրակի դատավճիռը կկայացվի դեկտեմբերի 15-ին: Դատավճռի օրը նշանակվել է Փարիզի ուղղիչ դատարանի կողմից:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակը մեղադրվում է Փարիզի քաղաքապետարանում գոյություն չունեցող աշխատատեղերի մասին կեղծ փաստաթղթեր կազմելու մեջ:
Դատական գործընթացը սկսվել էր այս տարվա մարտին: Շիրակը, սակայն, վերջին դատավարություններին չի մասնակցել` պատճառաբանելով, որ առողջական խնդիրներ ունի: