Պաղեստինի ինքնավարության առաջնորդ Մահմուդ Աբբասի կողմից Պաղեստինի անկախության և ՄԱԿ-ին լիիրավ անդամակցության վերաբերյալ Բան Կի Մունին ներկայացրած դիմումից հետո երկրի արևմտյան ափին բախումներ են գրանցվել՝ պաղեստինցիների և իսրայելցի իրավապահների միջև:
Ինչպես հաղորդում է Mignews-ը, անկախության մասին դիմում ներկայացնելու լուրն իմանալուց հետո մի խումբ պաղեստինցիներ բախվել են իրավապահների հետ, ինչի արդյունքում իսրայելցի ոստիկանի կողմից կրակ է բացվել նրանց ուղղությամբ. կա մեկ զոհ, 5 մարդ վիրավոր է:










































