Ճապոնիայի բնակիչներն այս տարի մարտին տեղի ունեցած երկրաշարժի և դրան հաջորդած ցունամիի հետևանքով ավերված բնակավայրերում հայնտաբերված գումարներն ամիսների ընթացքում հանձնել են ոստիկանությանը, ինչի արդյունքում հավաքվել է ընդհանուր 50 միլիոն ԱՄՆ դոլար:
Ինչպես հայտնում է Los Angeles Times-ը, «ճապոնացիների աննախադեպ ազնվության» շնորհիվ ոստիկանական բաժանմունքներում հավաքագրվել են զոհված կամ իրենց կարողությունը կորցրած մարդկանց գումարները: Ճապոնացի ոստիկաններից մեկն ասել է, թե մարդիկ ցանկանում են, որ այդ գումարները վերադարձվեն իրենց տերերին:
Ինչպես նշում է պարբերականը, ճապոնացիներն ուղղակի հրաժարվում են այդ գումարներից, մինչդեռ օրենքով նրանք իրավունք ունեն դրանք իրենց պահել, քանի որ գումարների պատկանելությունն անհնար է պարզել:










































