ՀՀ Գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ՝ Մարսել Մաթևոսյանի որդին մի շարք անձանց հետ բերման է ենթարկվել Երևանի պետական համալսարանի մոտակայքից` մի շարք մեքենաների պատկանելիությունը ճշտելու ուղղությամբ իրականացվող միջոցառումների շրջանակներում:
Հիշեցնենք, որ այսօր տեղեկություն էր տարածվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում վնասազերծվել է հանցավոր խումբ, որը կասկածվում էր Երևանում վերջերս, մի շարք նախկին և ներկա պաշտոնյաների բնակարանների վրա ավազակային հարձակումներ կատարելու մեջ:
Մինչդեռ ոստիկանությունը ժխտում էր, որ «հանցախմբում» պաշտոնյաների որդիներ կան:








































