Monday, 13 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

Հ.Աբրահամյանը մոտիկից տեսել է Պլասիդո Դոմինգոյին

Դեկտեմբերի 2-ին ՀՀ Ազգային ժողով էր այցելել «Երևանյան հեռանկարներ» 11-րդ երաժշտական միջազգային փառատոնի շրջանակներում Հայաստանում գտնվող համաշխարհային համբավ ունեցող իսպանացի տենոր Պլասիդո Դոմինգոն: Դեկտեմբերի 3-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա իսպանացի տենոր Պլասիդո Դոմինգոյի համերգը: «Երևանյան հեռանկարներ» 11-րդ երաժշտական միջազգային փառատոնը անց է կացվում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո: Համերգը կայանալու է ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի աջակցությամբ «ԱԺ բաց դռներ» ծրագրի շրջանակներում:
ՀՀ Ազգային ժողովում աշխարհահռչակ տենորին դիմավորեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Ի պատիվ հանրահայտ տենորի այցի` աշխարհում հաշմանդամների միակ կամերային երգչախումբը` «Փարոս»-ը, ԱԺ բակում կատարեց Կոմիտասի հայտնի ստեղծագործություններից: Իսպանացի տենորը շնորհակալություն հայտնեց երգչախմբի անդամներին` նշելով, որ տպավորված է նման ընդունելությամբ: «Սա ինձ համար անակնկալ էր: Միշտ ներդաշնակ եղեք երաժշտության հետ, որովհետև դա մարդկանց միավորում է, նոր կյանք է ստեղծում: Երբ ամեն առավոտ արթնանում ես երաժշտության հետ ներդաշնակ, կյանքը այնպես լավ է թվում: Շարունակեք այդպես»,- հորդորեց պարոն Դոմինգոն: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը երգչախմբին հրավիրեց մասնակցելու աշխարհահռչակ տենորի վաղը կայանալիք համերգին, իսկ պարոն Դոմինգոն իր հետ համատեղ կատարմամբ հանդես գալու առաջարկ արեց: Ի հիշատակ` երգչախմբի անդամները լուսանկարվեցին ԱԺ նախագահի և հանրահայտ տենորի հետ:
Ի դեպ, նշենք, որ մինչ աշխարհահռչակ տենորի այցը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը զրուցեց աշխարհում հաշմանդամների միակ կամերային երգչախմբի` «Փարոս»-ի անդամների հետ, հաշմանդամների միջազգային օրվան ընդառաջ հերթական անգամ նվիրատվություն կատարեց երգչախմբին:
Այնուհետև ԱԺ ոսկեզօծ դահլիճում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի կարգադրությամբ համերգային ծրագրով Հայաստանի Հանրապետությունում գտնվելու կապակցությամբ հանրահռչակ իսպանացի տենոր Պլասիդո Դոմինգոն պարգևատրվեց ԱԺ Պատվո մեդալով: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ասաց.
«Մեծարգո պարոն Դոմինգո, մեզ համար մեծ պատիվ է Հայաստանի Ազգային ժողովում հյուրընկալել Ձեզ նման համաշխարհային մեծության աստղի:
Հարգելի մաեստրո, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը ավանդաբար Պատվո մեդալի է արժանացնում գործունեության տարբեր ոլորտներում մեծ վաստակ ունեցող անհատների: Երգարվեստի բնագառավում Դուք առաջինն եք արժանանում Հայաստանի խորհրդարանի բարձրագույն այս պարգևին այդ ոլորտում մարդկությանը մատուցած մեծ ծառայությունների համար: Ուզում եմ հուսալ, որ Ձեր բարձր տիտղոսների ու պարգևների կողքին Հայաստանի Ազգային ժողովի Պատվո մեդալը կունենա իր ուրույն տեղը` նկատի ունենալով, որ այն իր մեջ կրում է մեր ջերմ զգացումն ու երախտիքը Ձեր արվեստի նկատմամբ:
Սիրելի բարեկամ, Ձեր արվեստը ավելի քան 40 տարի հմայում է աշխարհի բազմաթիվ երկրների ունկնդիրների:
Թեև Դուք առաջին անգամ եք այցելում Հայաստան, սակայն մեր երկրում ևս Ձեր բարձր արվեստի ու հզոր ձայնի բազում երկրպագուներ ունեք: Մեր հիշողությունից անջնջելի են Ձեր օպերային 128 դերերգերն ու, իհարկե, հանրահայտ ՙԵրեք տենոր՚ նախագծի շրջանակներում Լուչիանո Պավարոտտիի և Խոսե Կարերասի հետ ելութները: Դրանց հետևել ենք առավելապես հեռուստատեսությամբ, սակայն այսօր, մեզ բախտ է վիճակվել անմիջականորեն հաղորդակից լինելու Ձեր բարձր արվեստին: Շնորհակալ եմ, որ համերգային շրջագայությունների հագեցած Ձեր ծրագրում ներառել եք նաև Հայաստանը և ելույթ եք ունենալու հայաստանյան բեմում: Ուզում եմ Ձեզ հավաստիացնել, որ հայ ունկնդիրը գիտի գնահատել բարձր արվեստը և հավատացած եմ, որ Դուք էլ բավականություն կստանաք այդ հաճելի արձագանքից: Եվ Ձեր երևանյան համերգը, վստահ կարող եմ ասել, որ մեր մշակութային կյանքի շրջադարձային իրադարձություններից է»:
Շնորհակալություն հայտնելով նման բարձր պարգևի արժանանալու համար` պարոն Դոմինգոն նշեց, որ Հայաստան իր այցելությունը ուշացած է, քանի որ երկար ժամանակ ցանկություն է ունեցել այցելել Հայաստան: Նա հույս հայտնեց, որ առաջին համերգը հիմք կդնի ապագա շարունակական ու գեղեցիկ նոր նախագծերի համար: Հանրահռչակ տենորը նշեց, որ իր կապը հայերի և Հայաստանի հետ եղել է մանկությունից, որովհետև իր ծնողները եղել են երգիչներ, մայրը Փարիզում երգեցողության դասեր է անցել տիկին Բաբայանի մոտ:«Այնպես, որ իմ առաջին ծանոթությունը, ընդհանրապես արտաքին աշխարհի հետ, եղել է Հայաստանը: Իսպանիայից հետո առաջինը ես իմացել եմ Հայաստանի մասին»,- ընդգծեց նա: Պարոն Դոմինգոն ուրախությամբ նշեց, որ իր ընկերների թվում են մեծն Շառլ Ազնավուրը, Բարսեղ Թումանյանը և այլ հայտնի հայորդիներ, նա Արամ Խաչատրյանի մեծ երկրպագուն է: Լինելով Եվրոպայի մշակութային ժառանգության պահպանման նպատակով ստեղծված «Եվրոպան միասին» ասոցիացիայի նախագահ` նա հորդորեց մշակութային հնագույն ժառանգություն ունեցող հայ ժողովրդին հետևողականորեն պահպանել այդ հարստությունը:«Իմ և ասոցիացիայի անունից ես ուզում եմ հույս հայտնել, որ Կովկասի տարածաշրջանը, որը գտնվում է Արևելյան Եվրոպայի և Արևմտյան Ասիայի խաչմերուկում, կլինի խաղաղության և բարգավաճման կենտրոն, կկարողանա իր հազարամյա ժառանգությունը պահպանել և փոխանցել հաջորդ սերունդներին: Շատ շնորհակալություն և հուսով եմ, որ օրերից մի օր դուք կլինեք իմ հին ընկերները»,- ավարտեց իր խոսքը աշխարհահռչակ տենոր Պլասիդո Դոմինգոն:
ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում