Thursday, 02 07 2026
Մեծ լավատեսություն է ներշնչում բիզնեսի վերակողմնորոշման արագությունը․ ՌԴ շուկան այլևս առաջնային չէ
Մերձավոր Արևելքում Հայաստանին ձեռնտու փոփոխություններ են. նոր հնարավորություններ են բացվում
Էրդողանի կոշտ պատասխանը Նեթանյահուին. Թուրքիային զրպարտելով՝ փորձում են մաքրել իրենց անունը
Ալիևը «վրիպե՞լ է, թե՞ շահել»
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է

Փաշինյանի այցն ու ճակատագրական շրջափուլը Վրաստանում

Վրաստանը ողջունում  է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացի դրական ընթացքը, Թբիլիսիում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոխաբխիձեն: Հայաստանի վարչապետը պաշտոնական այցով Վրաստան է մեկնել սեպտեմբերի 16-ին, իսկ դրանից ժամեր առաջ Երեւանում ընդունել էր Ֆրանսիայի արտգործնախարար Ստեֆան Սեժուրնեին:

Հնարավոր է, որ դա բոլորովին զուտ ժամանակագրական դրվագ չէ, ու Նիկոլ Փաշինյանը Վրաստան այցի ընթացքում պաշտոնական Թբիլիսիի հետ շոշափել է հարցեր, որոնք Երեւանում քննարկել է Ֆրանսիայի արտգործնախարարի հետ: Հատկապես, եթե նկատի ունենանք այն, որ Վրաստանի վերջին շրջանի ներքին ու արտաքին քաղաքականության հանդեպպ դժգոհության պատճառով էապես սառել է Վրաստանի ու եվրաատլանտյան ուղղության երկրների հաղորդակցությունն ու երկխոսությունը: Իսկ Ֆրանսիայի առնչությամբ այստեղ կան էական հարցեր:

Կովկասում ամրապնդվել, հաստատուն ներկայություն եւ դեր ձեւավորել ձգտող Փարիզը չի կարող այդ խնդիրը լուծել, չունենալով կայուն ու դրական հարաբերություն Վրաստանի հետ: Ի վերջո, դրանից է կախված նաեւ, թե ինչպիսի արդյունավետություն կունենա Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունը, որովհետեւ Ֆրանսիայի ճաապարհը դեպի Հայաստան անցնում է Վրաստանով, ու դա չունի շոշափելի, այսպես ասած գետնի վրա եղած այլընտրանք: Միեւնույն ժամանակ, Վրաստանում ծավալվում են բախտորոշ զարգացումներ, որոնք մասին է վկայում օրինակ այն, որ երկրի դե ֆակտո առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին հայտարարում է, որ Թբիլիսին պատրաստ է իրականացնել 2008  թվականի պատերազմի «նյուրենբերգյան պրոցես», բացահայտել պատերազմ հրահրողներին, որոնք թշնամացրել են վրաց եւ օս եղբայր ժողովուրդներին, ու ներողություն խնդրել օսերից: Սրանք պարզապես նախընտրական կամ ձեւական հայտարարություններ չեն:

Սրանք խոսում են Վրաստանում հասունացող հիմնարար զարգացումների մասին: Թե ինչ ուղղությամբ են ծավալվելու դրանք, միարժեք ասելը բարդ է, բայց որ իրենց մեջ պարունակում են ճակատագրականություն թե Վրաստանի, թե ռեգիոնի համար, աներկբա է: Դրա մասին խոսուն վկայությունն Իվանիշվիլու շեշտադրումներն են, որոնք ունեն այնպիսի տրամաբանություն, որ կարծես թե նա Վրաստանի խորհրդարանի ընտրությանն ընդառաջ հարցերը դնում է կամ-կամ տրամաբանությամբ:

Դա նշանակում է, որ պաշտոնական Թբիլիսիի համար խնդիրը ոչ միայն խորհրդարանի ընտրությունը պարզապես հաղթելն է, այլ հաղթել քաղաքական մի ամբողջ դարաշրջան փակելով եւ ըստ էության Վրաստանում խորքային առոըւմով նոր ստատուս-քվո ձեւավորելով: Չի բացառվում, որ Իվանիշվիլին ոչ թե ինքն է հարցը դնում այդպես, այլ այդպես արձագանքում է այն հարցադրմանը, որ Վրաստանի մասով դնում է Արեւմուտքը՝ դժգոհ լինելով Թբիլիսիի վարած քաղաքականությունից: Իսկ Իվանիշվիլին իր հայտարարություններով պարզապես ցույց է տալիս, որ ընդունում է այդպիսի շեշտադրումն ու մարտահրավերը:

Հայաստանի համար սրանք խորքային ուշադրության առարկա պրոցեսներ են, ու նաեւ Ֆրանսիայի համար, որի ռազմավարական հետաքրքրությունները կովկասյան ռեգիոնում ունենալով ընդհանրություն եվրաատլանտյան որոշակի նարատիվների հետ, այդուհանդերձ ունեն նաեւ էական տարբերություններ, եւ անգամ՝ մրցակցային տարբերություններ: Այդ բարդ աշխարհաքաղաքական ֆոնին, Երեւանն ու Թբիլիսին կանգնած են նաեւ երկկողմ հարաբերությունն ու կոոպերացիան խորացնելու հրամայականի առաջ, հատկապես նոր կարգավիճակի պարագայում: Հիշեցնեմ, որ ընթացիկ տարվա հունվարին Երեւանն ու Թբիլիսին Նիկոլ Փաշինյանի Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում ստորագրեցին ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր, ըստ էության նոր աստիճանի բարձրացնելով երկկողմ հարաբերությունը: Այդ աստիճանը պահանջում է անշուշտ նաեւ համարժեք նոր բովանդակություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում