Wednesday, 10 06 2026
Արժանապատիվ աշխատանք և ներառական զբաղվածություն․ Հայաստանի առաջնահերթությունները ներկայացվել են Ժնևում
Վայրի կենդանիների և բույսերի պահպանության ոլորտում օրենսդրական բարեփոխումները մտնում են գործնական փուլ
Հունաստանում ՀՀ դեսպանը քննարկումներ է ունեցել Դիդիմոտիխոյի և Օրեստիադայի քաղաքապետների հետ
Հունիսի 19-ին «Արև Արենայում» ելույթ կունենա NEMRA խումբը
Նախատեսվում է ոստիկանությունում ներդնել հոգեբանական աջակցության պիլոտային ծրագրեր
Հուլիսի 1-ից Հիդրոմետը կհամագործակցի Եվրոպական օդերևութաբանական ծառայությունների ցանցի հետ
Հակակոռուպցիոն դատարանը 160-ից ավելի խափանման միջոցի միջնորդությունների մոտ 90 տոկոսը բավարարել է
Կիպրոսում և Հունաստանում բացահայտվել է «ՀԱՄԱՍ»-ի հետ կապված ահաբեկչական ցանց
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են
Կրեմլն «անընդունելի» է որակել Եվրոպայի նախապայմաներն Ուկրաինայի հարցում կարգավորման համար
Միջազգային խորհրդակցություններ՝ նվիրված ԱԲ կիրառմանն ու կառավարմանը հիդրոօդերևութաբանության ոլորտում
Ղրղզստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով
Ընտրակաշառք բաժանող ընդդիմադիրներին մաղթում եմ շուտափույթ քաղաքական մահ. Տիգրան Ավինյան
Մալաթիայի համայնքային ոստիկաններն ու պարեկները կանխել են թմրանյութերի ապօրինի շրջանառության հերթական դեպքը
Փետրվարից 7-ից ընտրական հանցագործությունների գործերով կալանավորվել է 52 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե
Դաութին շնորհավորել է Փաշինյանին
ՆԱՍԱ-ի գիտության դեսպան և աստղաֆիզիկոս Անջալի Թրիփաթին հանդիպել է ԵՊՀ դասախոսների և ուսանողների հետ
«Հեզբոլլահ»-ը կոչ է արել Լիբանանի իշխանություններին «շտկել» հարաբերություններն Իրանի հետ
22:00
Կանանց առողջությունը թվային դարաշրջանում
Ադրբեջանի ԱԳՆ-ն քաղաքացիներին հիշեցրել է արտերկրում զինված հակամարտություններին մասնակցելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին
Ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանը վտանգավոր չափով խոցելի է Կրեմլի կողմից
21:30
Խամենեիի սպանությունից հետո ՌԴ-ում անջատել են Պուտինին պաշտպանող տեսահսկման համակարգը. FT
21:21
Իրանը խոցել է ամերիկյան Apache ուղղաթիռ․ Թրամփ
«Միակ տղամարդը» է՜լ բլոգեր դարձավ, է՜լ երեխա գրկող՝ ոչինչ չօգնեց. չեն կարող փողոց գեներացնել
21:09
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթի մասին
Ինչպես պատերազմը, խաղաղությունը նույնպես մրցակցային է․ Հայաստանը պետք է ձևավորի խաղաղության իր «բաժնետոմսերը»
20:50
Իրանն ԱԷՄԳ-ում ԱՄՆ-ի ներկայացրած բանաձևի նախագիծը որակել է որպես նոր ագրեսիան արդարացնելու փորձ
Կիպրոսի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Երկու իրանցի զինվոր է զոհվել Իսրայելի հարվածների հետևանքով
ՊԵԿ աշխատակիցներն ԻԻՀ-ց ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազ

Թուրքիայի ԱԳՆ-ը Հայոց ցեղասպանության հերքումը գնում է իր ակադեմիկոսներից. Times Higher Education

Երեկ բրիտանական Times Higher Education պարբերականում հրապարակվել է 1915 թվականին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության վերաբերյալ Ջեկ Գրուվի «Երբևէ մենք իմանալո՞ւ ենք Հայոց ցեղասպանության մասին ճշմարտությունը» խորագրով հոդվածը, որում ասվում է.

«Պատմաբանների մեծ մասը համաձայն է նրա հետ, որ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ օսմանյան թուրքերն Արևելյան Անատոլիայից (Արևմտյան Հայաստան) հարյուր հազարավոր հայերի բռնագաղթեցրել են դեպի Սիրիական անապատ, ուր նրանք սպանվել են կամ մահացել սովից ու հիվանդություններից։

2007 թվականին 17-ամյա ազգայնականի կողմից սպանվեց հայկական «Ակօս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքը։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Դինքը դատապարտեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ թուրքական պետության ժխտողական դիրքորոշումը։ Այդպիսի հավակնությունների համար Դինքը նաև հետապնդվել էր դատարանի կողմից՝ «Թուրքիային վիրավորելու» մեղադրանքով։ Նույն մեղադրանքով դատական հետապնդումների է ենթարկվել նաև Նոբելյան մրցանակի դափնեկիր, թուրք գրող Օրհան Փամուքը։

Այժմ հայտնի պատմաբանները կրակի վրա յուղ են լցնում՝ վստահեցնելով, թե Հայոց ցեղասպանության ժխտման համար Թուրքիայի ԱԳՆ-ը վճարում է ակադեմիկոսներին։ Օրինակ՝ ԱՄՆ-ի Մասաչուսեթսի նահանգում գտնվող Կլարկի համալսարանի (Clark University) դասախոս Թաներ Աքչամը հունիսին Գլենդելում տեղի ունեցած կոնֆերանսի ժամանակ հայտարարեց, որ գաղտնիության պահպանման պայմաններում իրեն Ստամբուլից հայտնել են, թե Հայոց ցեղասպանության փաստը հերքող գիտնականները մեծ գումարներ են ստացել։

Պատմաբան Աքչամը նշել է. «Եթե դուք Թուրքիայում աշխատում եք Հայոց ցեղասպանության թեմայի վրա և գործածել եք տվյալ եզրույթը, ապա իսկույնևեթ կկորցնեք ձեր աշխատանքը։ Դա հենց այն հիմնական պատճառն է, ինչի համար ոչ մի թուրք գիտնական չի գործածում «Ցեղասպանություն» եզրույթը՝ թեև կան բազմաթիվ լրագրողներ ու հասարակական գործիչներ, որոնք գործածում են այդ եզրույթը։

Եթե ես ցանկանայի աշխատել Թուրքիայում, ապա չէի կարող տեղ գտնել թուրքական համալսարաններում։ Նրանցից ոչ մեկն էլ ինձ աշխատանքի չէր վերցնի, քանի որ դրանից հետո թուրքական կառավարությունը, հանրությունը և ԶԼՄ-ները անմիջապես կսկսեին տեռորի ենթարկել նրանց»։

Սակայն Աքչամը լիահույս է։ Նրա խոսքերով՝ եթե Թուրքիան բացի հայ-թուրքական սահմանը և կարգավորի Հայաստանի հետ իր հարաբերությունները, ապա դա դրական ազդեցություն կունենա Հայոց ցեղասպանության ոլորտում հետազոտությունների անցկացման վրա։ Երկու երկրների հարաբերությունների կարգավորումը կարևոր քայլ կհանդիսանա տվյալ ոլորտում առավել անկախ գիտական հետազոտություններ անցկացնելու առումով»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թաներ Աքչամը հայտարարել էր. «Հայոց ցեղասպանությունն իսկական Ցեղասպանություն է, այլ ոչ թե ջարդ, սպանություն կամ այլ բան: Ես կասեի՝ եթե 1915-ին տեղի ունեցածը Ցեղասպանություն չանվանենք, այդ դեպքում պետք է ասել, որ որևէ ցեղասպանություն չի եղել աշխարհում: Սա է իմ տրամաբանությունը՝ իրերը պետք է կոչվեն իրենց անուններով, որպեսզի կարողանանք ճիշտ վերաբերվել դրանց»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում