Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով կմեկնի Հունգարիա, այնուհետև Կանադա։ Ալեն Սիմոնյանի կարգադրությունները հրապարակվել են ԱԺ կայքէջում։Ալեն Սիմոնյանի պատվիրակությունը Բուդապեշտում կգտնվի սեպտեմբերի 17-19-ը, իսկ Օտտավայում՝ սեպտեմբերի 25-30-ը։Պատվիրակության կազմում են լինելու բարեկամական խմբի ղեկավարները, անդամները և ԱԺ աշխատակազմի աշխատակիցները։











































