Տարածաշրջանային խաղաղությունը, անվտանգությունն ու կայունությունը պարզապես նախապատվություն չեն, այլ Իրանի ազգային անվտանգության հիմքն են։ X-ի իր միկրոբլոգում այս մասին գրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին։«Հյուսիսից, հարավից, արևելքից կամ արևմուտքից ցանկացած սպառնալիք մեր հարևանների տարածքային ամբողջականությանը կամ սահմանների փոփոխությանը բացարձակապես անընդունելի է և «կարմիր գիծ» է Իրանի համար»,- գրել է Իրանի ԱԳ նախարարը։











































