Wednesday, 01 07 2026
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին

Իմանալ զբանս Շահրամանյանի. ինքը զլացել է ԼՂՀ օրվա ուղերձ հրապարակել, Հայաստանից պահանջում է հարցը միջազգայնացնել

ԼՂՀ օրվա առթիվ Սամվել Շահրամանյանը ճեպազրույց է անցկացրել, որի ընթացքում երկու էական, բայց տրամագծորեն ներհակ միտք է հնչեցրել: Նա ասել է, որ անցյալ տարվա սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի իշխանությունն առաջնորդվել է ժողովրդի միասնական կամքով, որն չի ցանկացել ինտեգրվել Ադրբեջանի կազմում և որոշել է տեղահանվել: Ինչ վերաբերում է վերադարձին և դրա հետ կապված խնդիրներին, Սամվել Շահրամանյանը գտնում է, որ վերջին տասը տարիներին (գոհանանք, որ վեց չի ասում) Ստեփանակերտի անունից բանակցել է Հայաստանի իշխանությունը, և նա էլ հարցը պետք է միջազգայնացնի:

Ի՞նչ կարող է միջազգայնացնել Հայաստանը, եթե Երեւան տեղափոխված Ստեփանակերտի էլիտան անցյալ տարվա հոկտեմբերին շուրջ երկու հարյուր իրավաբանական եւ ֆիզիկական անձի ստորագրությամբ հայտարարել է, որ ժողովուրդն ազատությունը թանկ է գնահատել եւ որոշել է տեղափոխվել Հայաստան:

Սամվել Շահրամանյանի հորդորը հասկանալի կլիներ, եթե սեպտեմբերի 2-ին ինքը կամ Արցախի Ազգային ժողովը հանդես գային պաշտոնական ուղերձով՝ տալով 2022թ. դեկտեմբերի 2-ից մինչեւ 2023թ. սեպտեմբերի 28-ը ԼՂ-ում եւ նրա շուրջ տեղի ունեցած իրադարձությունների քաղաքական գնահատականը: Եռաբլուրում, Սուրբ Աննա եկեղեցու գավիթում կամ Արցախի ներկայացուցչության դարպասների մոտ մի քանի լրատվամիջոցների ասածը «օդի կրակոց է»:

Պետք է ունենալ պաշտոնաթուղթ՝ իր ստույգ հեղինակով եւ պատասխանատվությամբ: Սամվել Շահրամանյանը կամ Արցախի Ազգային ժողովը, կամ գոնե նրա մեծամասնությունը, որը անցյալ տարվա օգոստոսի 8-ին եւ սեպտեմբերի 9-ին իշխանափոխություն է իրականացրել, ինչու՞ սեպտեմբերի 2-ի առթիվ ուղերձ, հայտարարություն կամ գոնե մամուլի համար հաղորդագրություն չի տարածել:

Շահրամանյանը ասում է, որ տեղափոխվելով Երևան՝ ինքը որդեգրել է Հայաստանին եւ նրա անվտանգությանը սպառնալիք հանդիսացող քայլեր չի ձեռնարկվել: Խոսքն ինչի՞ մասին է: Եթե նա, օրինակ, ուղերձ հղեր եւ պաշտոնապես ասեր, որ ԼՂՀ լուծարման հրամանագիրն իրավական ուժ չունի, եւ ինքը հրամանագիր ստորագրել է, որպեսզի հարյուր հազար մարդու կյանք փրկի, դա Հայաստանի անվտանգությանը սպառնալիք կլինե՞ր:

Եթե նա այդ զգուշավորությամբ է առաջնորդվում, ապա Հայաստանի կողմից ԼՂ հայ բնակչության վերադարձի եւ նրա իրավունքների երաշխավորման հարցի միջազգայնացումը, որ ինքն է պահանջում կամ նպատակահարմար տեսնում, Հայաստանին եւ նրա անվտանգության սպառնալիք չի՞ դիտարկում:

Սա ի՞նչ երկվություն է, եւ ո՞րն է նրա իմաստը՝ նույնիսկ կռահումներ չի տրվում, եթե, իհարկե, կոնսպիրալոգիական վարկածները, որ շրջանառվում են, բացառենք:

Ի վերջո, ո՞րն է Ստեփանակերտի գոնե ներքին քննարկումների արդյունքում ձեւավորված ամփոփ տեսակետը: Արցախի ՄԻՊ-ն, օրինակ, ասում է, որ առանց ինքնորոշման իրավունքի հաստատման կամ գոնե փոխկապակցման «վերադարձն իմաստ չունի»:

Սամվել Շահրամանյանը, Արցախի Ազգային ժողովը, որ ԼՂ հայ բնակչության բարձրագույն ներկայացուցչական մարմինն է, ՄԻՊ-ի այս գնահատականը կիսու՞մ են: Եթե՝ այո, ինչու՞ պաշտոնապես չեն հայտարարում, եթե՝ ոչ, ապա իրենք ի՞նչ տարբերակ(ներ) են տեսնում:

Այս հարցերը պատասխան չունեն, որովհետեւ Ստեփանակերտը մնացել է «տղաներով որոշում ընդունելու» ավանդույթի մեջ: Երկրորդ-երրորդ տեսակետ չկա, իսկ ով համարձակվում է «պարտիայի գծից շեղվող» կարծիք արտահայտել, անմիջապես պիտակավորվում է:

Այդ «խոցը» պետք է Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 2-ին բացեր: Անցյալ տարվա ողբերգության պատճառներից մեկը ստեղծված էքզիստենցիալ իրավիճակի վերնախավային գնահատականի եւ դրանից հանրային անիրազեկվածության «չարորակ գոյացությունն է»: Գումարած՝ պատմական պատասխանատվության հանդեպ էլիտայի անհամարժեքությունը:

Մեկ տարի անց ոչ ոք չի փոխվել, ոչինչ չի փոխվել: Այն ժամանակ ասում էին Լաչինի միջանցքի բացումը Հայաստանի խնդիրն է, այսօր պահանջում են, որ Հայաստանը միջազգայնացնի ԼՂ վերադարձի հարցը:

Հայաստանի իշխանությունը, անկասկած, տեղի ունեցածի համար պատասխանատվության մեծ բաժինն ունի: Ամենից առաջ խոսքը Ստեփանակերտը կառավարել չկարողանալու կամ չցանկանալու մասին է: Բայց Հայաստանը ձեռքի տակ պետք է ունենա Ստեփանակերտի վճռական, ամփոփ եւ բոլոր առումներով հաշվարկված եւ հրապարակային ձեւակերպված դիրքորոշումը: Իսկ այն Եռաբլուրում կամ Սուրբ Աննա եկեղեցու գավթում չպետք է ընդունվի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում