Thursday, 02 07 2026
Մերձավոր Արևելքում Հայաստանին ձեռնտու փոփոխություններ են. նոր հնարավորություններ են բացվում
Էրդողանի կոշտ պատասխանը Նեթանյահուին. Թուրքիային զրպարտելով՝ փորձում են մաքրել իրենց անունը
Ալիևը «վրիպե՞լ է, թե՞ շահել»
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ

Իսրայելը Գազայում ավիահարված է հասցրել հումանիտար օգնության ավտոշարասյանը. կան զոհեր

Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) հայտնել է, որ Գազայի հատվածում հումանիտար օգնության ավտոշարասյանը հասցրած ավիահարվածի թիրախում են եղել զինված անձինք, որոնք փորձում էին առևանգել օգնությունը։ Սակայն ըստ օգնության մատակարարումը կազմակերպող հումանիտար կազմակերպության՝ ավիահարվածի հետևանքով զոհվել են այն տրանսպորտային ընկերության աշխատակիցները, որոնց հետ իրենք համագործակցում էին։

The Guardian պարբերականը հաղորդում է, որ ԱՄՆ-ում տեղակայված «Աներա» հասարակական կազմակերպության շարասյունը բժշկական պարագաներ և վառելիք էր տանում Գազայի հատվածի հարավում՝ Ռաֆահում գտնվող հիվանդանոց, երբ օգոստոսի 29-ի երեկոյան ենթարկվել է հարձակման։

Ավտոշարասյան երթուղին նախապես համաձայնեցված է եղել ԻՊԲ-ի հետ, ինչը պետք է ապահովեր, որ հումանիտար մեքենաները չռմբակոծվեն։

«Ցավոք, մի քանի անձ, որոնք բոլորն այն տրանսպորտային ընկերության աշխատակիցներն էին, որոնց հետ մենք աշխատում ենք, զոհվել են հարձակման հետևանքով։ Նրանք ավտոշարասյան առաջին մեքենայում էին», – հայտնել է «Արենա»-ի Պաղեստինի տարածաշրջանային տնօրեն Սանդրա Ռաշիդը։

Ըստ չհաստատված տվյալների՝ ավիահարվածի հետանքով 5 մարդ է զոհվել։

ԻՊԲ-ն հաստատել է, որ երթուղին համաձայնեցված է եղել։ Միևնույն ժամանակ ԻՊԲ-ն նշել է, որ ավտոշարասյան ընթացքի ժամանակ մի շարք զինված անձինք գրավել են շարասյան առջևից ընթացող մեքենան և սկսել են վարել այն։

«Մեքենայի գրավումից հետո և այն բանից հետո, երբ հաստատվեց, որ զինված անձանց մեքենային հնարավոր է ճշգրիտ հարված հասցնել, հարված իրականացվեց։ Ավտոշարասյան մյուս մեքենաները չեն վնասվել և հասել են իրենց պլանավորած նշանակման վայր։ Զինված անձանց հասցված հարվածը վերացրել է նրանց կողմից հումանիտար ավտոշարասյան գրավման սպառնալիքը», – նշված է ԻՊԲ-ի հայտարարության մեջ։

Այս միջադեպից ժամեր առաջ Իսրայելի զինվորները կրակ էին բացել Պարենի համաշխարհային ծրագրի (World Food Program – WFP) մեքենայի վրա, որի վրա առկա էր ՄԱԿ-ի տարբերանշան։ WFP-ն հայտարարել է, որ երկու մեքենաներից մեկին հարվածել է առնվազն 10 գնդակ, երբ այն մոտեցել է ԻՊԲ-ի անցակետին։ Մեքենայում գտնվող անձինք չեն վնասվել, սակայն WFP-ն ժամանակավորապես դադարեցրել է Գազայի հատվածում իր անձնակազմի տեղաշարժը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում