Ինչպես հաշվարկել են Իտալիայի տիեզերական գործակալության մասնագետները, կառավարումից դուրս եկած ամերիկյան հետազոտական արբանյակի բեկորները հնարավոր է՝ ընկնեն Իտալիայի հյուսիսային շրջաններում: Համակարգչային հաշվարկները ցույց են տվել, որ բեկորների մի մասը կընկնի Լոմբարդիայի, Պյեմոնտի, Վալլե դե Աուստայի և Լիգուրիայի տարածքում երեկոյան ժամերին:
Բարձր պատրաստականության են բերվել քաղաքացիական պաշտպանության ծառայությունները: Այդ բնակավայրերի մարդկանց խորհուրդ է տրվել ցերեկը ժամը երկուսից հետո չլքել բնակարանները: Մինչդեռ ԱՄՆ տիեզերական ազգային գործակալության տվյալներով` հավանականությունը, որ արբանյակի բեկորները կվնասեն մարդկանց, հավասար է 1-ը 3,200-ի: Ամերիկացիները հաշվարկել են նաև, որ 6.5 տոննա քաշ ունեցող արբանյակը հիմնականում կայրվի մթնոլորտի վերին շերտերում, սակայն մոտ 30 բեկոր 600 կգ ընդհանուր քաշով կհասնեն Երկրի մակերերսին: