Friday, 12 06 2026
Թուրքիայում շոու-բիզնեսի հայտնի դեմքեր են ձերբակալվել
ՀՌՀ-ն վարչական տույժեր է կիրառել «5-րդ ալիք»-ի և «Հ2»-ի նկատմամբ
19:50
Իսրայելը ԱՄՆ-ի ենթական չէ, այլ դաշնակիցն է
Ի՞նչ եղանակ է սպավում առաջիկայում
19:30
Թրամփը Իրանի գործողությունները ողորմելի է որակել
Փրկարարներն ու ոստիկանները օգնություն են ցուցաբերել կամրջի փլուզման հետևանքով արգելափակված քաղաքացիներին
19:10
Կանադան կխորացնի հարաբերությունները Թուրքիայի հետ
Ավտոմոբիլիստներին գնդակահարելու հումորը անհաջող է․ քաղաքապետի խոսնակ
18:50
Facebook-ում և Messenger-ում տեղի է ունեցել գլոբալ խափանում
Ուզբեկստանի նախագահի ուղերձը՝ «Քաղաքացիական պայմանագրի» հաղթանակի առթիվ
18:30
Մեծ Բրիտանիան, Ավստրալիան և Կանադան խաղաղության հիմնադրամ են ստեղծում իսրայելապաղեստինյան հակամարտության կարգավորման համար
Բրյուսելում քննարկվել են ՀՀ-ԵՄ և ՆԱՏՕ-ի հետ պաշտպանական համագործակցության հարցեր
Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանին թույլ չի տա  միջուկային զենք ունենալ, քանի դեռ  վարչապետ է
Իրանը և ԱՄՆ «մոտ են փոխըմբռնման հուշագրի ստորագրմանը»
17:50
Դեմբելեն պաշտպանել և աջակցել է Մբապեին
ՏԿԵ նախարարն այցելել է Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Չարենցավանի հատված, որտեղ կայծակի հարվածից կամուրջ էր փլուզվել
17:30
ՆԱՏՕ-ն մտադիր է 2027 թվականին սկսել Կոսովոյում իր ուժերի կրճատումը
Առաջիկա ժամերին Գյումրիում և Ապարանում հորդառատ անձրև է սպասվում
17:10
Եվրահանձնաժողովը 540 միլիոն եվրո կհատկացնի ֆերմերներին՝ պարարտանյութերի գների աճի պատճառով
Ընտրակաշառքի գործերով 3 թեկնածու փախուստի մեջ է. Ալեքսանյան
Իսրայելը հայտարարել է մեկ շաբաթում Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 310 թիրախի հարվածելու մասին
Բնապահպանական հորդոր․ կենդանական տեսակների բացթողումը միայն օրենքով սահմանված կարգով
16:30
Հնդկաստանի ԱԳՆ-ն կանչել է Նյու Դելիում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարին առևտրային նավերին հարվածների առնչությամբ
ՀՀ պատվիրակությունը խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել ԵԱՀԿ Մշտական խորհրդի 1568-րդ նիստում
16:10
Լեհաստանի սպառազինությունը համալրվել է F-35 կործանիչներով
Երկրաշարժ՝ Հայաստանում
Երկրաշարժ՝ Ադրբեջանում
Ձերբակալվել է ԵՊՀ-ի դասախոս՝ իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի համար
Թիվ 12/13 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվել
ՀԾԿՀ-ն և HELVETAS SWISS Intercooperation-ը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր.

Բայրամովը խոսել է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի նախագծի մասին՝ զերծ չմնալով կեղծ պնդումներից

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի նախագծի զգալի մասը բանակցությունների ընթացքում համաձայնեցվել է։

Այս մասին Ադրբեջանի ԱԳ նախարարը հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում։

Բայրամովը հավելել է, որ ադրբեջանական կողմը Հայաստանին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի նախագիծը և 5 հիմնական սկզբունքներ։

Այդուհանդերձ, Բայրամովը հերթական անգամ կեղծ պնդում է արել Հայաստանի Սահմանադրության մեջ առկա դրույթների վերաբերյալ՝ նշելով, թե իբր Հայաստանի Սահմանադրության մեջ տարածքային պահանջներ կան Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ։

Բայրամովը իր բողոքն է արտահայտել նաև այն առնչությամբ, թե Հայաստանը սպառազինություն է ստանում Հնդկաստանից և Ֆրանսիայից՝ չնայած այն հանգամանքին, որ հենց Ադրբեջանը նույնիսկ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո անընդհատ սպառազինություն է գնում տարբեր երկրներից։

Հայկական կողմը բազմիցս արձագանքել է ադրբեջանական կողմից հնչող պահանջներին Սահմանադրությունը փոխելու և սպառազինության ձեռքբերումները դադարեցնելու վերաբերյալ՝ շեշտելով, որ Սահմանադրությունը փոխելու հարցը երկրի ներքին գործն է, իսկ սպառազինվելը ցանկացած երկրի իրավունքն է, և Հայաստանը սպառազինություն է ձեռք բերում բացառապես պաշտպանվելու նպատակով ու որևէ մեկի վրա հարձակվելու նպատակ չունի։

Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանն էլ Բայրամովի հետ հանդիպումից հետո ընդգծել է, որ բանակցությունների ընթացքում իր ադրբեջանցի գործընկերոջ հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը՝ հավելելով, որ Ադրբեջանը և Թուրքիան կշարունակեն համատեղ քայլեր ձեռնարկել տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում