Wednesday, 10 06 2026
Եթե ընտրություններին միասնական ճակատով մասնակցեին ԼՀ-ը, ՀԱԿ-ը և Բևեռը, ապա կհաղթեր անվավեր քվեաթերթիկը. Գալջյան
Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
22:10
Քեշմ կղզու մոտակայքում պայթյուններ են որոտացել. «Mehr»
Հայաստանը ռուսական գազային շանտաժին չպետք է տեղի տա. գազ հնարավոր է ձեռք բերել այլ երկրներից
21:50
Եմենի ափերի մոտ բեռնանավ է գրոհի ենթարկվել
Այդ ուժը մեզ շփոթում է իր մոտ ծվարած, մի ցուցակից մյուսը թռչկոտողների հետ. մենք Վարդևանյան չենք
Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ համագործակցության ընդլայնման. Զախարովա
Մոսկվան Երևանի նկատմամբ վարում և վարելու է «սեր առանց պարտավորության» քաղաքականությունը
21:09
Իրանի հարավը ջրամատակարարման խնդրի է բախվել ԱՄՆ-ի հարվածներից հետո
Վլադիմիր Պուտինը կայցելի՞ Թուրքիա
20:50
Իրանի զինված ուժերը ամբողջապես ջախջախված են. Թրամփ
Լատվիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի կապակցությամբ
20:30
ԱՄՆ-ն պահանջում է վերանայել ԵՄ-ում դեղորայքի գնագոյացման համակարգը
20:20
Հայաստանի կարատեի հավաքականի անդամ Սուրեն Հարությունյանը կմասնակցի «Karate One Premier League – Rabat 2026»-ին
20:10
Պարսից ծոցի երկրներին հիշեցնում ենք իրավական և բարոյական պատասխանատվության մասին. Իրանի ԱԳՆ
Երևանի 478 տեղամասերից 467-ում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ամենաշատ ձայները. Գալջյան
19:50
Կոնգոյում Էբոլայից զոհերի թիվը հասել է 115-ի, հաստատված դեպքերի թիվը մոտենում է 600-ի
Ճշգրտումների արդյունքում ՔՊ-ի ձայները 49,8%-ից այս պահին դարձել են 49,9%. Ալեքսանյան
19:30
Յոհաննեսբուրգում զանգվածային կրակոցներից 12 մարդ է զոհվել. կասկածյալները փախուստի մեջ են
ԿԸՀ-ն պարզաբանում է ընտրողների ցուցակների հրապարակման կարգը
19:10
ԱՄՆ Կոնգրեսը հավանություն է տվել միգրացիոն ծառայությունների համար 70 միլիարդ դոլարի հատկացմանը
Ռուսական ընդդիմությունը վայր կդնի, թե կպահի մանդատները, որոշվում է Մոսկվայում, ոչ թե՝ Երևանում
18:50
«Ռեալը» երկարաձգել է Adidas-ի հետ համագործակցությունը
ՌԴ-ն կորցրել է առավելությունը պատերազմում և կոլապսի առջև է. Երևանը պետք է պատրաստ լինի այդ սցենարին
Պեսկովը չի բացառել Փաշինյան-Պուտին հանդիպման հնարավորությունը ընտրությունների արդյունքների վերջնական ամփոփումից հետո
Թալիբանին շնորհավորող Ռուսաստանից ակնկալիք պետք չէ ունենալ
18:10
Թրամփի ընտանիքը միլիարդներ է վաստակել կրիպտոարժույթից. Reuters-ի բացահայտումը
Հայաստանում Ռուսաստանի կրեատուրան քաղաքական ռեսուրս չէ նաև Ռուսաստանի համար
17:50
Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտումները վնասում են դիվանագիտությանը
ՀՀ սեփականության իրավունքն է գրանցվել Քանաքեռավան գյուղի շուրջ 20.6 հա մակերեսով անշարժ գույքի նկատմամբ. Նիկոլ Փաշինյան

Բնական կարիքները հոգալ չկարողացող հաշմանդամին չեն ազատում

Ինչո՞ւ են գրեթե անշարժունակ կամ 2-3 ամսվա կյանք ունեցող դատապարտյալներին շարունակում պահել ազատազրկման վայրերում: Քիչ չեն դեպքերը, երբ անկախ նրանից` հիվանդությունը, որով տառապում է դատապարտյալը, ներառված է կառավարության հաստատած` պատիժը կրելուն խոչընդոտող հիվանդությունների ցանկում, թե ոչ, դատապարտյալին չեն ազատում:

Այս հիմնախնդիրը դեռ լուծում չի ստացել. քրեակատարողական հիմնարկներում հասարակական դիտորդական խմբի անդամները բարձրաձայնում են, որ քրեակատարողական հիմնարկ-բժշկական աշխատանքային հանձնաժողով-միջգերատեսչական բժշկական հանձնաժողով շղթայում` դատապարտյալի բժշկական հետազոտման, առողջական վիճակի վերաբերյալ եզրակացության, պատժի կրումից ազատման հետ կապված թերություններ կան, որոնք ներկայացվել են ՀՀ ԱՆ` կոնկրետ դատապարտյալների դեպքերով: Սովորաբար ՔԿՀ-ն բարձրացնում է դատապարտյալի խնդիրը, բժշկական առողջապահական հանձնաժողովը` (ԲԱՀ) քննարկում և հաստատելով այդ դատապարտյալների հիվանդությունների բժշկական ախտորոշումները` ներկայացնում է միջգերատեսչական հանձնաժողովին, որի կայացրած եզրակացությունից հետո էլ դատարանը կարող է որոշել հիվանդ դատապարտյալին ազատելու հարցը:

Այս հանձնաժողովն էլ, թեև տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներից է կազմված, բայց գործունեության ընթացակարգը հստակեցված չէ, ինչի պատճառով էլ ձգձգվում է հիվանդների ազատ արձակման խնդիրը անորոշ ժամանակով: Օրինակ` հայտնի չէ, թե ինչպես պետք է քննարկվի, որոշում կայացվի, որոշումը տրվի դատապարտյալին, թե ոչ և այլն: Այդուհանդերձ, միջգերատեսչական հանձնաժողովը որոշում կայացնում է, սակայն ՔԿՀ-ներում հասարակական դիտորդական խմբի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի տեղեկացմամբ` դատարան է ուղարկում միայն դրական եզրակացությունները, սակայն ոչ դրական և ոչ էլ բացասական եզրակացությունները չի տրամադրում դատապարտյալներին, որպեսզի անհամաձայնության դեպքում վիճարկեն այն: Արթուր Սաքունցի փոխանցմամբ` անցյալ տարի միջգերատեսչական հանձնաժողովի ներկայացրած դրական 5 եզրակացություններից դատարանը բավարարել է 4-ը, այս տարի` 4-ից 3-ը:

Սակայն այնպես չի, որ պատիժը կրելուն խոչընդոտող հիվանդությունների ցանկում առկա հիվանդությունն ունենալու դեպքում դատապարտյալը մեխանիկորեն ազատվում է պատժի կրումից: Եվրոպական դատարանի նախադեպերով` եթե տվյալ ՔԿՀ-ն ունի ցանկով նախատեսված այս կամ այն հիվանդությամբ տառապող անձին պահելու պայմաններ, նյութական համապատասխան ապահովվածություն, բուժծառայության անհրաժեշտ մակարդակ, ապա Եվրադատարանը համաչափ է համարում տվյալ դատապարտյալին ՔԿՀ-ում պահելը: Մինչդեռ իրավապաշտպան Ա.Սաքունցը գտնում է, որ բացի ցանկով հաստատված հիվանդություններով առաջնորդվելուց, յուրաքանչուր դեպք պետք է դիտարկվի կոնկրետ իրավիճակում. հիվանդ դատապարտյալին պահելու պայմանները հաշվի առնելն անհրաժեշտ է, բայց հնարավոր է, որ տվյալ հիվանդությունը ներառված չլինի կառավարության կողմից հաստատված ցանկում, սակայն մարդը լինի այնպիսի վատ, մահամերձ վիճակում, որ այլևս իրենից վտանգ չներկայացնի, և նրան ազատ արձակելն ավելի նպատակահարմար լինի:

Առողջական լուրջ խնդիր ունեցող, «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պահվող մի դատապարտյալի` Հայկ Թովմասյանի հարցով ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին և ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանին է դիմել իրավապաշտպան Միքայել Դանիելյանը: Նամակում նա նշել է. «Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով ամբաստանյալ Հայկ Թովմասյանը դատապարտվել է ազատազրկման 5 տարի 6 ամիս ժամկետով, վերջինս կալանքի տակ է գտնվում 25.09.10թ.: Համաձայն ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերով նախարարության ԲՍՓ գործակալության համապատասխան տեղեկանքի` Հ.Թովմասյանը հանդիսանում է առաջին խմբի հաշմանդամ, նրա մոտ ախտորոշվել է ձախ վերին վերջույթի պարեզ, ստորին վերջույթների խորը արտահայտված պարապարեզ, քայլելու անկարողություն, վերջինս կարիք ունի մշտական անհատական խնամքի և անաշխատունակ է: Հ.Թովմասյանը չի քայլում, անշարժ է նաև ձախ ձեռքը, նա տեղաշարժվում է սայլակով և այդպիսի վիճակում գտնվում է անազատության մեջ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում` այլ կալանավորների խնամքի հույսին (որը բնավ վերջիններիս պարտականությունների մեջ չի մտնում):

Այն, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, բնականաբար, ոչ միայն անհատական խնամք չի կարող իրականացվել, ինչպես նաև ընդհանուր պայմանները բավարար չեն անգամ ոչ հաշմանդամ անձանց պահելու համար և այդ պայմաններում անգամ խոսք չի կարող լինել սայլակով տեղաշարժվող անձանց հարմարեցված պայմանների մասին, անհերքելի փաստ է, որը մենք արձանագրել ենք «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ կողմից ՔԿՀ-ներում անցկացված մոնիտորինգի արդյունքում: ՀՀ կառավարության «Կալանավորված անձանց և դատապարտյալների բուժսանիտարական և բուժկանխարգելիչ օգնությունը կազմակերպելու, առողջապահական մարմինների բուժական հիմնարկներից օգտվելու և այդ նպատակով դրանց բժշկական անձնակազմին ներգրավելու կարգը հաստատելու» մասին 2006թ. թիվ 825 որոշմանը կից 2-րդ հավելվածում նշված է պատիժը կրելուն խոչընդոտող հիվանդությունների ցանկը: Նշված հավելվածի` որպես պատիժը խոչընդոտող հիվանդություններ բաժնում նշված է նաև Հայկ Թովմասյանի հիվանդությունը: Ուստի, ելնելով վերոգրյալից, միջնորդում ենք Հայկ Թովմասյանին հետագա պատժի կրումից ազատել»:

Հայկ Թովմասյանի պաշտպան Կարեն Մանուչարյանից տեղեկացանք, որ առաջին ատյանի դատարանում իրենք միջնորդություն են ներկայացրել` գործի վարույթը կասեցնելու և Հայկ Թովմասյանի հիվանդությունը պարզելու և հաշմանդամության կարգը որոշելու համար, սակայն դատարանը մերժել է այն: Դատավճիռը բողոքարկվել է Վերաքննիչ քրեական դատարան, որտեղ թեև ԱՆ բժշկական հանձնաժողովը նրան ճանաչել է առաջին կարգի հաշմանդամ, ով անհատական խնամքի կարիք ունի, սակայն նամակի բառացի հստակ պատասխանը չի եղել, և դատարանը ոչինչ հաշվի չի առել` առաջին ատյանի դատավճիռը թողնելով նույնը: Վճռաբեկ բողոք է ներկայացրել պաշտպանը, սակայն հույսը փոքր է, որ այն կընդունվի կամ պատժի մեղմացում կլինի: Պաշտպանի խոսքով` դատական համակարգը չի կարողանում նույնիսկ ամենատարրական բնական կարիքները հոգալ չկարողանալու վիճակում գտնվող անձին` չպատժելու ուժ գտնել իր մեջ: Իսկ ՔԿՀ-ներում անմարդկային պայմաններ են:

Հիշեցնենք, որ 2011թ. հունիսի 9-ին ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը հրատապ հաշվետվություն էր ներկայացրել արդարադատության նախարարին` պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդություններ ունեցող 5 դատապարտյալների` «Աբովյան» քրեակատարողական հիմնարկից` Լեյլի Չոփինյանի, Ռուզաննա Մանուկյանի, Ամալյա Մնացականյանի, «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից` Արմեն Թաքվորյանի, Հովհաննես Դոխոլյանի` պատժի կրումից ազատման: Դիտորդները նրանց պատժի հետագա կրումը գնահատում են որպես դատապարտյալների նկատմամբ անմարդկային վերաբերմունք: Իսկ որ ՔԿՀ-ներում անմարդկային պայմաններ են, և արդարադատություն իրականացնելու, մարդուն ուղղելու փոխարեն, շատ դեպքերում պատժում ու խոշտանգում են` բազմիցս բարձրաձայնվել է: Թեկուզ միայն «Վանաձոր» ՔԿՀ-ում մահացած Սլավիկ Ոսկանյանի դեպքը հիշենք. նա մահացավ 2010թ. հոկտեմբերի 24-ին:

Ականատեսը` Սլավիկի խցակիցներից մեկը, գլխավոր դատախազին հասցեագրած նամակում գրել էր. «2010թ. հոկտեմբերի 6-ին Սլավիկը, կատարելով ավազակային հանցանք և այդ օրը, թե մի քանի օր առաջ կամ հետո Ոսկանյան Սլավիկին ճնշումներ գործադրելով` բացի ավազակային հարձակումից նաև կատարել են սպանություն, նշված սպանությունը չունի ոչ մի ապացույց, որով մեղադրում էին: Եվ առանց ապացույցի դրել են սպանության հոդված: Պարոն Հովսեփյան, բերդի պետ Մխոյանը ինձ ընդունեց և ասաց` Կոլյա, Սլավիկը մեզ պետք է: Նաև անվտանգության պետ Մկրտչյանին ասացի, որ Ոսկանյան Սլավիկը թուք է սրսկել ոտքից: Մկրտչյանը ասաց` ինչ ուզում ա անի… Պարոն Հովսեփյան, Ոսկանյան Սլավիկը ինձ հետ 11 խցիկում էր: Պետի, դատախազի, Մկրտչյանի կարգադրությամբ Սլավիկին բուժքույրերը ներարկեցին երակից չթույլատրվող դեղորայք հեղուկ, սրսկումից հետո 2 օր անց Սլավիկը գնաց դեպի վատը: Սկսեց իր մոտ մահվան պրոցեսներ. ոտքը ուռել էր, թարախակալվել էր, սևացել էր: Եվ այսպիսով` Վանաձորի գլխավոր դատախազի, բերդի պետի, Մկրտչյանի կարգադրությամբ սպանեցին Ոսկանյան Սլավիկին… Պարոն Հովսեփյան, 1-3 ժամվա ընթացքում կազմակերպված գրեցին, ջնջեցին, ոնց որ անասուն էր սատկել…»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում