Monday, 22 06 2026
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին

Հայաստանի համար կոնսենսուսի բացակայության անորոշ հմայքը

Վերջին օրերին եւ շաբաթներին բավականին հաճախ է հնարավոր լսել մի արտահայտություն կամ կարծիք, թե Կովկասով անցնող, մասնավորապես Հայաստանով անցնող հաղորդուղիների ապաշրջափակման հարցում կա միջազգային կոնսենսուս: Ո՞րն է այդ եզրահանգման փաստական հիմքը, կամ փաստարկային հիմքը, այդքան էլ հստակ չէ: Այո, կասկած չկա, որ հաղորդուղիների ապաշրջափակումը զգալիորեն պահանջված իրողություն է, թեեւ անգամ այդ պարագայում շատ հարաբերական է խոսել այն մասին, որ պահանջված է բոլոր տերությունների համար:

Օրինակ, արդյո՞ք Իրանը շահագրգռված է հաղորդուղիների ապաշրջափակմամբ գործնականում, եթե դրանց շրջափակվածությունը, այսինքն Հայաստանի տարածքով Նախիջեւան-Ադրբեջան կապի բացակայությունը զգալիորեն գերիշխող դիրք է ապահովում Իրանով անցնող ճանապարհի համար, քանի որ ցամաքային կապի մյուս տարբերակը շատ մեծ շրջան կատարելն ու Վրաստանի, Թուրքիայի տարածքով կապվելն է, ինչը մի քանի անգամ բազմապատկում է տարածությունը: Սա ընդամենը մի օրինակ:

Ընդ որում, դա խոսում է ոչ թե Իրանի ապակառուցողականության, այլ ընդամենը Իրանի ունեցած շահերի մասին, ինչը ընդամենը օրինակներից մեկն է, թե իրական քաղաքականության ռեժիմում որքան տարբեր են խոշոր խաղացողների շահերը եւ մոտեցումները ճանապարհների ապաշրջափակման հարցում: Փոխարենը, օրինակ, Իրանը Հայաստանի տարաշքով Սեւ ծովին կապվելու հնարավորության ամենից շատ շահագրգռություն ունեցողներից մեկն է:

Մյուս խոշոր խաղացողների առումով, Միացյալ Նահանգները եւ Բրիտանիան բաց տեքստով են հայտարարել, որ Ադրբեջան-Հայաստան-Թուրքիա Միջին միջանցք բացելն իրենց համար առաջնահերթություն է, ռազմավարական նպատակ: Միջին միջանցքը ռազմավարական նշանակություն ունի նաեւ Չինաստանի համար, որպես դեպի Եվրոպա կարճ ճանապարհ, սակայն, եթե այդ ճանապարհին Չինաստանի, այլ ոչ թե ԱՄՆ կամ Բրիտանիայի քաղաքական ազդեցությունն է գերակայողը; Ռուսաստանի համար գլխավորը վերահսկողությունն է՝ կամ ճանապարհը աշխատում է իր վերահսկողությամբ, կամ՝ թող չաշխատի, որովհետեւ զուտ կենսականության կամ ռազմավարականության իմաստով առաջնահերթ է Հյուսիս-հարավ ուղղությունը:

Ֆրանսիայի համար Կենտրոնական Ասիան Եվրոպային կապելը նույնպես ռազմավարական առաջնահերթությունների շարքում է, սակայն Ադրբեջանն ու Թուրքիան շրջանցող տրամաբանությամբ, ինչը նշանակում է Կենտրոնական Ասիայից դեպի Պարսից Ծոց, իսկ Պարսից ծոցից Հայաստանի տարածքով դեպի Սեւ ծով: Կամ, Ֆրանսիան Հայաստանում պետք է ունենա այնպիսի ուժ եւ ազդեցություն, որ Ադրբեջան-Հայաստան-Թուրքիա երթուղու պարագայում շահագրգիռ մյուս կողմերը զգալիորեն կախված լինեն Փարիզից: Սա է ընդհանուր առմամբ պատկերը, այն էլ թերեւս ոչ ամբողջական դետալային կառուցվածքով, որովհետեւ կան նաեւ բազմաթիվ այլ՝ տարբեր տրամաչափի դետալներ:

Հետեւաբար, խոսել ճանապարհների հարցում կոնսենսուսի մասին, թերեւս նշանակում է մեծապես հեռանալ իրողություններին եւ կտրվել իրական քաղաքականության ռեժիմից: Ի վերջո, նույնիսկ շատ բարդ է ասել՝ կոնսենսուսի բացակայությունը Հայաստանի համար բացասակա՞ն է, թե՞ ավելի դրական, քանի որ տալիս է միկրո մակարդակում ուժերի  հավասարակշռության զգալի խախտվածության, եւ մակրո մակարդակում ուժային կենտրոնների միջեւ շոշափելի դիմակայության եւ մեծ անորոշությունների  պայմաններում շատ, թե քիչ մանեւրի հնարավորություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում