Reuter գործակալությունը հրապարակել է 2011 թ. Նոբելյան մրցանակի հնարավոր դափնեկիրների ավանդական ցուցակը:
Reuters-ն ամեն տարի հրապարակում է 4 ոլորտներում (քիմիա, ֆիզիկա, տնտեսագիտություն և բժշկություն) հնարավոր հաղթողների անունները: Ցուցակը կազմվում է ըստ միջազգային գիտական ամսագրերում այս կամ այն գիտնականի աշխատանքին արված հղումների քանակի, ինչպես նաև՝ ըստ գիտնականի կողմից կատարված հայտնագործության կարևորության:
Ցուցակը 1989 թվականից ի վեր կազմում է վերլուծաբան Դևիդ Փենդլբերին: Վերջին տարիներին մրցանակի հնարավոր հավակնորդների այս ցուցակը մեծ արձագանք է գտել, քանի որ վերլուծաբանին տարեցտարի ավելի հաճախ է հաջողվում գուշակել Նոբելյան մրցանակի դափնեկիրներին:
Նոբելյան մրցանակի դափնեկիրների անունները կհրապարակվեն հոկտեմբերի 3-10-ը:










































