Սաուդյան Արաբիայի ոստիկանությունը մուսուլմանների սուրբ քաղաք Մեքքայում ձերբակալել է 11 արտասահմանցիների, ովքեր մեղադրվում են մուսուլմանների ուխտագնացության` Հաջի ժամանակ ուխտագնացներին մարմնավաճառներ առաջարկելու և ընդհատակյա հասարակաց տուն հիմնելու մեջ:
Ինչպես հայտնում է Mignews-ը, ձերբակալվածները 6 բանգլադեշցի տղամարդիկ, և 5 ինդոնեզացի կանայք են, ում գործունեությանը երկար ժամանակ հետևել է ոստիկանությունը:
Հասարակաց տան անվտանգությունն ապահովել են Սաուդյան Արաբիայի քաղաքացիները, իսկ մարմնավաճառների գինը 200 սաուդական ռիալ էր (մոտ 50 ԱՄՆ դոլար):










































